Aurora Prize-2019-ի հաղթող է ճանաչվել Միրզա Դինային

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր ճանաչվեց «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrücke Irak) մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինային, նա կստանա 1,1 մլն դոլար:
Շաբաթ անցկացված մրցանակաբաշխությանը Միրզա Դինային ստացել է Aurora Prize-2019 մրցանակը, որը շնորհվում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների կողմից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այս տարի ստացվել է 719 հայտ 72 երկրից:
Այս տարի մրցանակին հավակնել են նաև Նիգերիայի Future Prowess իսլամական հիմնադրամ կազմակերպության հիմնադիր և տնօրեն Զանա Բուքար Մուսթաֆային և եմենցի իրավապաշտպան և ակտիվիստ Հուդա ալ-Սարարիին:
«Երդվում եմ, երբ լսեցի Ալ-Սարարի պատմությունը, ով իր ակտիվիստ գործունեության պատճառով երկրում, որտեղ չեն հարգում կանանց, կորցրել է որդուն, երբ լսեցի Զանայի պատմությունը, ով բախվել է այդ բոլոր հանցագործների հետ և նույնիսկ հույս չի ունեցել, որ «Բոկո Հարամ» խմբավորման հետ անցկացված բանակցությունների արդյունքում ողջ կմնա, ասեցի, որ արժանի չեմ այս մրցանակին: Ես ուզում եմ, որ մենք անպայման ծափահարենք իմ գործընկերներին՝ իրենց կատարած աշխատանքի համար », - ասաց հաղթողը:
Մրցանակաբաշխության ժամանակ Դինային հայտնեց այն երեք կազմակերպությունները, որոնք բժշկական օգնություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում «Իսլամական պետության» կողմից ահաբեկչությունից տուժածներին, որոնց և որոշել է տրամադրել այդ գումարը։ Այդ կազմակերպություններն են՝ Air Bridge Iraq-ը և հիմնադրամներ՝ SEED Foundation և Shai Fund:
«Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 14-ից մինչև 21-ը Հայաստանում անցկացվող «Ավրորա» ֆորումի շրջանակում:-0-