Նկատողություն` երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. նախարարն անակնկալ այց է կատարել

22.01.2019, 16:31
Նկատողություն` երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. նախարարն անակնկալ այց է կատարել:
Նկատողություն` երևանյան դպրոցներից մեկի տնօրենին. նախարարն անակնկալ այց է կատարել

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անակնկալ այց է կատարել Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց։ Այս մասին նախարարը գրել է Facebook–յան իր էջում։

«Այսօր անակնկալ այցելել եմ Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար», – գրել է նախարարը` հավելելով, որ նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից:–0–