424.48
4.33
402.39
+17
Եղանակը Երևանում
Հայ

Նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը

10:00
18 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևորագույն նորությունների հնգյակը։

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Միաժամանակ ԵԱՀԿ–ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը հայտնել է, որ ԵԱՀԿ–ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Նրա խոսքով` ԵԱՀԿ–ն ներգրավված չէ ղարաբաղյան հարցին նվիրված պետերբուրգյան գագաթնաժողովի կազմակերպչական հարցերում, և «մենք չենք կարող այն մեկնաբանել»։ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս կապակցությամբ հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` հունիսի 20-ին սպասվող եռակողմ հանդիպումը չպետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տարաձայնության պատճառ դառնա։
  • Իշխանամետ և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները Ընտրական օրենսգրքում ընտրական գործընթացների վերահսկողության տեխնիկական մեխանիզմների ներդրման շուրջ փոխըմբռնման հայտարարություն են ստորագրել։ Հայտարարությունը, մասնավորապես, ստորագրել են Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, Հայաստանի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը։ 
  • Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան, հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մխիթարյանի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» ձախողվել է։ Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի համար առաջարկել է 19 միլիոն ֆունտ, սակայն «Բորուսիան» հրաժարվել է վաճառել Մխիթարյանին Մաթս Հյումելսին և Իլկայ Գյունդողանին կորցնելուց հետո։ 
  • «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով` հունիսի 16–ից մինչև 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովային ցիկլոնը, ինչի հետևանքով գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։
  • Շուրջ 135 ֆիլմեր կներկայացվեն Երևանում հուլիսի 10–17–ը նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային 13–րդ փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում։ «Ոսկե ծիրանի» շրջանակում այս տարի նախատեսված են մի շարք ծրագրեր` «Հայկական կինո. արդի ժամանակներ», «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը։ Կինոփառատոնի շրջանակում Կարապի լճի տարածքում կկազմակերպվեն բացօթյա կինոդիտումներ։ Փառատոնի բոլոր օրերին Ազնավուրի անվան հրապարակում կհնչի երևանյան ջազ՝ անվանի ջազ գործիչների և ջազ բենդերի մասնակցությամբ:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
01 Նոյեմբերի 2023
Այսօրվանից կմեկնարկի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների դեղին գույնի փոխարինումը
Հասարակության շրջանում դժգոհություն էր առաջացրել գույնի ընտրությունը, որը, համաքաղաքացիների կարծիքով, համահունչ չէ մետրոյի ընդհանուր ոճին
14:36
01 Նոյեմբերի 2023
Նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
Հայաստանում նախատեսվում է կառուցել «պիլոտային բանտ» բոլոր ՔԿՀ-ների համար. նախարարը մանրամասնում է
12:58
01 Նոյեմբերի 2023
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
Կարո՞ղ է յուրաքանչուր ոք պետական ինքնաթիռով մեկնել, օրինակ, Բրյուսելը տեսնել․ հարց՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին
12:01
01 Նոյեմբերի 2023
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
Ադրբեջանի կողմից առաջիկա շաբաթներին Հայաստան ներխուժման վտանգ կա. Լեմկինի ինստիտուտը կարմիր` ամենաբարձր նախազգուշացումն է հայտարարել
18:18
31 Հոկտեմբերի 2023
Արդշինբանկն արժանացել է Հայաստանի «Լավագույն կորպորատիվ» և «Լավագույն ESG-Բանկ»անվանակարգերին Euromoney ամսագրի կողմից
Euromoney բրիտանական ֆինանսական ամսագիրը Արդշինբանկին շնորհել է ևս 2 անվանակարգ՝ Best corporate bank» և «Best Bank for ESG»  
16:07
31 Հոկտեմբերի 2023
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
Ժամանավորապես կսահմանափակվի Երևանը մարզերից մեկին կապող ճանապարհի երթևեկը
15:30
31 Հոկտեմբերի 2023
Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն լինելու է, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»
15:24
31 Հոկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի երկու առանցքային փողոցներում․ ՍԽԵՄԱ
15:15
31 Հոկտեմբերի 2023
Արձանագրվում է ՍՇՎ–ի ակտիվություն․ ԱՆ–ն հիվանդությունը կանխարգելելու խորհուրդներ է տալիս
Հայաստանում արձանագրվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն
13:23
31 Հոկտեմբերի 2023
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
5,5 մլրդ դրամ կհատկացվի Երևանի մետրոյի վերանորոգման և նոր կայարանի շինարարության համար
12:36
31 Հոկտեմբերի 2023
Գյումրիում մեկնարկել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագիրը
Գյումրու «Մսի կոմբինատ» թաղամասում տրվել է սոցիալական բնակարանների կառուցման նոր ծրագրի մեկնարկը