+4
Եղանակը Երևանում
Հայ

Շուրջ 135 ֆիլմեր կներկայացվեն «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 13–րդ փառատոնին

14:54
15 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Շուրջ 135 ֆիլմեր կներկայացվեն Երևանում հուլիսի 10–17–ը նախատեսված «Ոսկե ծիրան» միջազգային 13–րդ փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում։

«Այս տարի անցկացվող «Ոսկե ծիրանը» մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այս տարի մենք նշում ենք Հայաստանի անկախության 25–րդ տարեդարձը, չէ՞ որ փառատոնն այդ անկախության ծնունդն է», – չորեքշաբթի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նա ավելացրեց, որ փառատոնի շրջանակում կներկայացվի «Հայկական կինո. արդի ժամանակներ» ծրագիրը, որտեղ ներառված են վերջին 25 տարում նկարահանված հայկական լավագույն ֆիլմերը։

Միջազգային կինոփառատոնի հիմնադիր, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն իր հերթին նշեց, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում կցուցադրվեն վերջին շրջանում միջազգային լավագույն փառատոններին մասնակցած ֆիլմերը։

«Կներկայացվեն դանիական, իրանական ֆիլմեր, որոնք երբեք չեն մասնակցել փառատոնին», – ավելացերց Խաչատրյանը։

Նա նշեց, որ փառատոնը կմեկնարկի Հայաստանում 90 տարի առաջ նկարահանված «Զարե» ֆիլմով, որն առաջին ֆիլմն է` նվիրված քրդերին և եզդիներին։

«Այս տարի փառատոնին կմասնակցեն մեծ թվով հայկական ֆիլմեր», – ավելացրեց Խաչատրյանը։

Նա չնշեց կինոյի և արվեստի հայտնի գործիչների անունները, որոնք այս տարի հրավիրված են Երևան։ Խաչատրյանը հայտնեց, որ նրանց անունները կհրապարակվեն փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ։ «Կարող եմ միայն ասել, որ այս տարի փառատոն կայցելեն հայտնի ռեժիսորներ` Դանիայից, Ֆրանսիայից, Բասկերի երկրից և Գերմանիայից», – ավելացրեց Խաչատրյանը։

«Ոսկե ծիրանի» շրջանակում այս տարի նախատեսված են մի շարք ծրագրեր` «Հայկական կինո. արդի ժամանակներ», «Վիլյամ Շեքսպիրի մահվան 400–րդ տարելիցին» նվիրված ծրագիրը, ինչպես նաև «Ֆրանսիական նոր կինո», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերը։

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է։

2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
24 Մարտի 2023
«Սուսո WTF». Գարիկ Մարտիրոսյանը հայերեն ռեփ է կարդում (ՎԻԴԵՈ)
Գարիկ Մարտիրոսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որում նա հայերենով ռեփ է կարդում. ՎԻԴԵՈ
10:15
23 Մարտի 2023
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
Հայտնի է, թե որ համարի ներքո հանդես կգա Բրյունետը «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակչում
13:37
17 Մարտի 2023
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան (ՎԻԴԵՈ)
Տեղի է ունեցել «Եվրատեսիլ 2023»–ում Վրաստանը ներկայացնող հայազգի երգչուհու տեսահոլովակի պրեմիերան. ՎԻԴԵՈ
22:44
15 Մարտի 2023
Բրյունետը ներկայացրել է Հայաստանի երգը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Բրյունետը ներկայացրել է Future Lover երգը, որով հանդես կգա «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
14:09
10 Մարտի 2023
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը (ՎԻԴԵՈ)
Ուիլ Սմիթին հիացրել է հայազգի 11-ամյա Էլեն Ալավերդյանի կատարումը. ՎԻԴԵՈ
18:05
16 Փետրվարի 2023
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի (ՖՈՏՈ)
«Պարոն Ազնավուրը». Ֆրանսիան Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը կնկարահանի. ՖՈՏՈ
20:32
01 Փետրվարի 2023
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում (ՎԻԴԵՈ)
Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2023»-ում. ՎԻԴԵՈ
12:53
25 Հունվարի 2023
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
Ամերիկացի հայտնի ռեժիսոր Արի Աստերը «Արևադարձ» ֆիլմը ստեղծելիս ոգեշնչվել է Փարաջանովի «Նռան գույն»–ից
11:10
16 Հունվարի 2023
«Դադարեցրեց շրջափակումը». Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը (ՎԻԴԵՈ)
Ռոզա Լինը ելույթ է ունեցել լոսանջելեսյան հեղինակավոր փառատոնին` կոչ անելով դադարեցնել Արցախի շրջափակումը. ՎԻԴԵՈ
20:55
14 Հունվարի 2023
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
79 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Չուրիկովան
16:36
20 Դեկտեմբերի 2022
ԳեոՊրոՄայնինգ Գոլդը Երևանի երաժշտական քոլեջի և Արարատի արվեստի մասնագիտացված դպրոցի համագործակցության հովանավոր (ՎԻԴԵՈ)
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր. ՎԻԴԵՈ
21:19
11 Դեկտեմբերի 2022
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան (ՎԻԴԵՈ)
Հայաստանը զբաղեցրեց 2-րդ տեղը «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում. հաղթող ճանաչվեց Ֆրանսիան. ՎԻԴԵՈ