Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

15.06.2016, 11:43
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան, հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալը` Մինո Ռայոլան, հայտարարել է, որ Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

««Յունայթեդ» տեղափոխվելու հնարավորություն կյանքում մեկ անգամ է ընձեռվում, և Միկին ուզում է օգտվել այդ հնարավորությունից», – ասել է Ռայոլան Bild–ին տված հարցազրույցում։

«Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարի, սակայն հայ կիսապաշտպանը մտադիր է այս ամառ հեռանալ «Բորուսիայից», հաղորոդւմ է manutd.ru–ն։

«Մի քանի ամիս առաջ «Բորուսիայի» ղեկավարության ներկայացուցիչները Միկիին ասացին, որ նա կարող է հեռանալ այս ամառ», – նշել է Ռայոլան։

«Սակայն հիմա նրանք սկսեցին վախենալ սեփական երկրպագուներից և հանկարծ սկսեցին խոսել այն մասին, որ Մխիթարյանը պետք է մնա ևս մեկ սեզոն` մինչև պայմանագրի ժամկետի ավարտը։ Սա վատ բիզնես է», – հայտնել է Ռայոլան ու ավելացրել, որ նրանք Հումելսին տալիս են իրենց երդվյալ թշնամուն, սակայն «միաժամանակ թույլ չեն տալիս Միկիին հեռանալ։ Այսպես չի լինի»։

Ավարտված սեզոնում 27–ամյա Մխիթարյանը Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է «Բորուսիայի» 31 խաղին` դառնալով 11 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Սեզոնի ընթացքում Մխիթարյանն ընդհանուր առմամբ դարձել է 23 գոլի հեղինակ։ –0–