473.68
7.07
455.94
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ–ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին

11:08
15 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ–ն չի մասնակցում Սանկտ Պետերբուրգում նախագահների եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ–ին հաղորդել է ԵԱՀԿ–ի մամուլի հետ կապերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նատաշա Ռաջակովիչը։

 Ինչպես նախօրեին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 20–ին Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Կրեմլում հայտնել են Սարգսյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպման ամսաթիվը>>

«ԵԱՀԿ–ն ներգրավված չէ ղարաբաղյան հարցին նվիրված պետերբուրգյան գագաթնաժողովի կազմակերպչական հարցերում, և մենք չենք կարող այն մեկնաբանել», – ասել է նա։

«Որքան գիտենք, գագաթնաժողովը կազմակերպվում է Ռուսաստանի նախաձեռնությամբ։ Դուք պետք է ձեր հարցերն ուղղեք ռուսական իշխանություններին», – ընդգծել է Ռաջակովիչը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:32
12 Մայիսի 2022
Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել
Արցախում ՌԴ քաղաքացի է անհետ կորել
11:07
11 Մայիսի 2022
Ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը Ստեփանակերտի հրապարակում հնչած կրակոցների գործով
Ստեփանակերտի հրապարակում հնչած կրակոցների գործով ձերբակալվել է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը
23:05
10 Մայիսի 2022
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել
Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում այսօր հրաձգություն է տեղի ունեցել
12:38
03 Մայիսի 2022
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
Արցախի առանձնատներից մեկում թաղված վիճակում երկու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով
13:06
29 Ապրիլի 2022
Փաշինյան. խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ, այլ Արցախի ժողովրդի անվտանգությունը, իրավունքներն ու ապագան երաշխավորելու օրակարգ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն այսօր Արցախի նախագահի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ. ՎԻԴԵՈ
15:05
27 Ապրիլի 2022
Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
Դադարեցվել է Ստեփանակերտի և գործող գազալցակայանների գազամատակարարումը
12:13
27 Ապրիլի 2022
ՄԱԿ–ում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ–ի զեկույցը
ՄԱԿ–ում որպես  պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի ՄԻՊ–ի զեկույցը
11:54
27 Ապրիլի 2022
ԱՄՆ–ն դեմ է Արցախի հարցով ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադբերջանի կողմից. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ–ն դեմ  է Արցախի հարցով ցանկացած միակողմանի գործողություններին, հատկապես Ադբերջանի կողմից
19:13
25 Ապրիլի 2022
ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն. Արցախի նախագահն անդրադարձել է Արցախի կարգավիճակին
ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն. Արցախի նախագահն անդրադարձել է Արցախի կարգավիճակին
19:30
24 Ապրիլի 2022
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին, Արցախի տեղեկատվական շտաբը մեկնաբանում է
Սոցցանցերում տեղեկություն է տարածվել Ստեփանակերտի բնակչության տարհանման մասին, Արցախի տեղեկատվական շտաբը մեկնաբանում է
16:07
22 Ապրիլի 2022
Փաշինյանը պատասխանել է «Արցախը հանձնելու մասին» մեղադրանքներին
Փաշինյանը պատասխանել է «Արցախը հանձնելու մասին» մեղադրանքներին
15:45
22 Ապրիլի 2022
Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականներին
Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության լուծարման մասին գնահատականներին