422.28
5.02
388.48
+1
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյան-Պուտին-Ալիև հանդիպումը չպետք է տարաձայնություններ առաջացնի Մինսկի խմբի հետ. Շարմազանով

17:01
15 Հունիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` հունիսի 20-ին սպասվող եռակողմ հանդիումը չպետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ տարաձայնության պատճառ դառնա, չորեքշաբթի լրագրողներին ասաց ԱԺ-ի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով, դրանում ոչ մի արտասովոր բան չկա, ուղղակի հանդիպումը կազմակերպում է ռուսական կողմը:

«Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր է, և առաջին անգամը չէ, որ նախագահների հանդիպումն անցկացվում է համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությամբ: Նույն հաջողությամբ հանդիպումներ են կազմակերպել Ֆրանսիան և ԱՄՆ-ն», - ասաց Շարմազանովը:

Ընդ որում, նա ընդգծեց, որ միջնորդները բազմիցս նշել են ղարաբաղյան համակարտության կարգավորման հարցի շուրջ միասնական մոտեցում ունենալու մասին:

Փոխխոսնակի կարծիքով, նմանատիպ հանդիպումները կարելի է բանակցությունների սկիզբ համարել: «Յուրաքանչյուր հանդիպում, նույնիսկ` ոչ արդյունավետ, բանակցային գործընթացը վերսկսելու և հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հույս է տալիս», - ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ Վիեննայում կայացած վերջին հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները չեն իրականացվում, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է իր քաղաքականությունը և ոչ կառուցողական հայտարարություններ է հնչեցնում:

Ինչ վերաբերում է բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի բացակայության պայմաններում բանակցային գործընթացի արդյունավետությանը, Շարմազանովը նշեց, որ կարելի է դուռը շրխկացնել և հեռանալ, սակայն նման դեմարշը ճիշտ որոշում չի լինի, քանի որ կարելի է հետևողական աշխատանքներ վարել և հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ:

«Պատահական չէ, որ նաև համանախագահներն են ասում, որ բանակցությունների ամենավճռորոշ և կարևոր փուլում Ղարաբաղը պետք է պարտադիր բանակցությունների կողմ դառնա: Ակնհայտ է, որ առանց Ղարաբաղի հնարավոր չէ լուծել այս հարցը, քանի որ, երբ համանախագահները խոսում են 1994 թ.-ի հրադադարի մասին, պետք է նշել, որ այս փաստաթուղթը նախևառաջ ստորագրել է Լեռնային Ղարաբաղը», - ասաց Շարմազանովը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:11
31 Մարտի 2023
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը (ՎԻԴԵՈ)
Ինչպես է ԱԺ–ից բերման ենթարկվում ընդդիմադիր Մհեր Սահակյանը. ՎԻԴԵՈ
13:55
31 Մարտի 2023
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
ԱԺ–ում միջադեպի հետքերով. քննիչներն այս պահին դեպքի վայրում են, ՔՊ–ական պատգամավորի վերքն էլ կարել են
12:49
31 Մարտի 2023
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
Ծեծկռտուք ԱԺ–ում, ընդդիմադիր պատգամավորին տարել են ոստիկանություն
11:35
31 Մարտի 2023
Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
Երևանի Բաղրամյան պողոտայում կհեռացվեն կոճղերը, և դատարկ բնաբաժակնեը կլրացվեն կաղնի ամառային ծառատեսակով
10:09
31 Մարտի 2023
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
Այսօր Կենտրոն վարչական շրջանում վթարային ջրանջատում է նախատեսված
10:04
31 Մարտի 2023
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
Գեղարքունիքում, Ջերմուկում, Վանաձորում ձյուն է տեղում, կան փակ ճանապարհներ
21:59
30 Մարտի 2023
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

16:17
30 Մարտի 2023
Սուրենյանը հայտնեց, թե երբ Սկանդինավյան ցիկլոնը կհեռանա Հայաստանից
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում՝ կապված Սկանդինավիայից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ
15:51
30 Մարտի 2023
Մեծամորում հայտնաբերվել է ավազի ապօրինի հանք (ՖՈՏՈ)
Անհապաղ դադարեցվել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները. ՖՈՏՈ
15:17
30 Մարտի 2023
Ֆիզկուլտ ինստիտուտի ամբիոնի վարիչին ծեծի ենթարկած ուսանողն ազատ է արձակվել
Հայկական ԶԼՄ–ների հաղորդմամբ, ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Բաբայանի հայրն է
15:04
30 Մարտի 2023
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել
Կասեցվել է պանրի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը
13:47
30 Մարտի 2023
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար. ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ (ՎԻԴԵՈ)
ԱՊՊԱ–ն կթանկանա վարորդների 23%–ի համար.  ապրիլի 1–ից ներդրվում է սակագների ազատականացման համակարգ. ՎԻԴԵՈ