Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

28.10.2017, 10:30
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։

  • Նախորդ շաբաթ Երևանում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում էին ինֆորմատիզացիայի, ներքին շուկաների գործունեության, առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտներին վերաբերող հարցեր։ Նեղ և ընդլայնված կազմով նախատեսված նիստերի մասնակիցները քննարկեցին ԵՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայում տեղեկատվական փոխանակման համակարգի ձևավորման որոշ հարցեր։ Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։

  • Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ հաջորդ տարի Ռուսաստանը կպահպանի Հայաստան մատակարարվող գազի գինը։
  • Երևանցիները մեկ շաբաթվա ընթացքում հնարավորություն ստացան սովորական լամպերն անվճար փոխանակել LED լուսադիոդային լամպերով «Նոր լույսի ներքո» ակցիայի շրջանակում։ 
  • Տավուշում զինծառայողները վիրավոր սպիտակագլուխ անգղ էին հայտնաբերել, որին ավելի ուշ տեղափոխել էին Երևանի կենդանաբանական այգու կենդանիների բուժսպասարկման կենտրոն։ Ըստ մասնագետների` նա ունի թևի կոտրվածք, և թռչնի ճախրելու հավանականությունը զրոյական է։–0–