483.66
-1.12
567.24
-4.56
8.15
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանը նոր լույսի ներքո. երևանցիները կարող են անվճար փոխանակել սովորական լամպերը էներգախնայող լամպերով
14:24
23 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանցիները մեկ շաբաթվա ընթացքում կարող են սովորական լամպերն անվճար փոխանակել LED լուսադիոդային լամպերով «Նոր լույսի ներքո» ակցիայի շրջանակում։

«Այսօր մենք տեղեկատվական արշավ ենք սկսում էներգախնայող տեխնոլոգիաների մասին։ Ակցիայի նպատակն է իրազեկել սովորական լամպերը LED լամպերով փոխանակելու հնարավորության մասին, ինչի շնորհիվ կարելի է 8 անգամ տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսը», – երկուշաբթի լրագրողներին ասաց ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը։

«Նոր լույսի ներքո» ակցիան անցկացվում է Երևանում հոկտեմբերի 23–27–ը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։

Ցանկացողները կարող են սովորական լամպերը փոխանակել հատուկ տաղավարներում, որոնք հոկտեմբերի 23–25–ը գործելու են Հյուսիսային պողոտայում և մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ, իսկ հոկտեմբերի 26–ին և 27–ին` Գարեգին Նժդեհի հրապարակում և Նոր Նորքի 2–րդ զանգվածում։ Տաղավարները գործելու են ժամը 12։00–ից մինչև 20։00–ն։

Հարությունյանի խոսքով, ակցիայի շրջանակում նախատեսվում է փոխանակել 2800 լամպ։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
22 Նոյեմբերի 2017
Երեքշաբթի` նոյեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` նոյեմբերի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:32
21 Նոյեմբերի 2017
ՀՀ տրանսպորտի նախարարությունն անցնում է հատուկ աշխատանքային ռեժիմի
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մի շարք ենթակառուցվածքներ անցնում են հատուկ աշխատանքային ռեժիմի:
17:49
21 Նոյեմբերի 2017
Տոներն են մոտենում. քանի՞ օր են հանգստանալու Հայաստանի բնակիչները
Հայաստանի բնակիչներին ամանորյա երկար հանգստյան օրեր են սպասում:
16:03
21 Նոյեմբերի 2017
Շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին» նվիրված 2 նամականիշով նոր գեղաթերթիկ
280 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային նամականիշերից մեկի վրա պատկերված է Հայաստանի զինանշանը, իսկ մյուս նամականիշի վրա՝ Ռուսաստանի զինանշանը:
15:55
21 Նոյեմբերի 2017
Հայ-ռուսական համագործակցությունը հնարավորություններ ու հեռանկարներ է բացում. ՀՀ նախագահ (ՖՈՏՈ)
Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունն առանձնանում է բարձր վստահության քաղաքական երկխոսությամբ:
14:15
21 Նոյեմբերի 2017
Հայաստանին հզոր ցիկլոն է մոտենում. սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
14:03
21 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանի կինը վարչապետին խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը վարչապետին խորհրդատվություն կտրամադրի օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում։
13:17
21 Նոյեմբերի 2017
Ձմեռը մոտենում է. ջերմաստիճանը կնվազի 12–15 աստիճանով
Երևանում գիշերները սպասվում է բացասական ջերմաստիճան։
11:28
21 Նոյեմբերի 2017
Լևոն Արոնյանի կինը` Արիաննա Կաոիլլին ՀՀ վարչապետի խորհրդական է նշանակվել
Լևոն Արոնյանի կինը` Արիաննա Կաոիլլին ՀՀ վարչապետ խորհրդական է նշանակվել:
11:16
21 Նոյեմբերի 2017
Հարկայինը ստուգել է Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայանները. նշանակվել է 140 մլն դրամի տուգանք
Հարկայինը ստուգումներ են կատարել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններում և 140 մլն դրամի տուգանք նշանակել։
08:00
21 Նոյեմբերի 2017
Երկուշաբթի` նոյեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` նոյեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:34
20 Նոյեմբերի 2017
Դենդրոպարկ կստեղծվի Բյուրականի աստղադիտարանի տարածքում
Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ։