Մենք այս իշխանությունների կողքին կանգնած ենք. Ժիրայր Սեֆիլյան

27.09.2019, 15:04
«Ռազմավարական փոփոխությունների ծանր բեռն ընգել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, սակայն մենք այս իշխանությունների կողքին կանգնած ենք», - ասաց նա:
Մենք այս իշխանությունների կողքին կանգնած ենք. Ժիրայր Սեֆիլյան

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռազմավարական փոփոխությունների ծանր բեռն ընգել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, սակայն մենք այս իշխանությունների կողքին կանգնած ենք: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:

«Քանի հին իշխանությունները փորձում են գլուխ բարձրացնել և երազել ռեվանշի մասին, մենք գործող իշխանությունների թիկունքում ենք լինելու և թույլ չենք տալու հներին որևէ հաջողության հասնել», - հայտարարեց Սեֆիլյանը:

Նա նշեց նաև, որ վերջին շրջանում մենք ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի կողմից դիմադրելու փորձերին: «Դա մի քանի ձևով դրսևորվեց. Դրսևորումներից մեկն էր նաև ԱԱԾ-ի պետի և ոստիկանապետի հեռացումն աշխատանքից, ազգային ժողով նախագիծ մտցնելը: Նոր նախագիծի շնորհիվ պետք է փոփոխություն լինի, և արդեն օրենքով այդ հաստատությունների ղեկավար պաշտոնների պետք է հայտվեն մարդիկ, որոնք պարտադիր չէ, որ այդ հաստատությունից լինեն», - ասաց նա:

Սակայն նա դա ոչ բավարար քայլ է համարել: «Այս իմաստով մենք հայտարարությամբ ենք հանդես եկել և հիմնավորել, թե ինչու պետք է ԱԱԾ-ն մասնատվի տաբեր բաժիների, տարբեր ուժային համակարգերի, միաժամանակ ինչ որ չափով լյուստրացիա անցկացնել: Այդ ամբողջ ծրագիրը որպես առաջարկություն մենք երեկ դրել ենք շրջանառության մեջ: Եվ համոզված ենք, որ մինչև այդ արմատական փոփոխությունը տեղի չունենա մեր երկրում ռազմավարական որևէ զարգացում պետք չէ սպասել: Այսինքն, ըստ էության, մենք այսօր գտնվում ենք դեպի ինքնիշխանության շատ կարևոր ժամանակահատվածում և կատարում ենք գործողություններ, որոնք նախկին իշխանությունները խուսափելեն վերջին 25-30 տարիների ընթացքում», - նշեց Սեֆիյանը:-0-