Մայիսի 13–ին հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

15.05.2016, 21:02
Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։
Մայիսի 13–ին հակառակորդի արձակած կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ փոխնախարար Գագիկ Միրիջանյանն այցելել է մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած և ժամեր առաջ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված 21-ամյա Հովհաննես Պողոսյանին, հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հակառակորդը շփման գծում գիշերը կիրառել է ականանետեր ու նռնականետեր. ՊԲ մեկ զինծառայող ծանր վիրավորվել է>>

«Նա ստացել է հրազենային միջանցիկ գանգուղեղային ծանր վիավորում, գլխուղեղի սալջարդ, այլ բազմաբեկորային կոտրվածքներ։ Նրան միացված է արհեստական շնչառության սարք։ Վիրավորի մոտ առկա է ուղեղային կոմա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարի տեղակալը բժիշկների հետ քննարկել է վիրավորի հետագա բուժման մանրամասները։

Վիրավորում ստանալուց հետո զինծառայողը տեղափոխվել էր Մարտակերտի հոսպիտալ, վիրահատվել, ապա տեղափոխվել Ստեփանակերտի հոսպիտալ:–0–