410.04
4.03
388.59
+20
Եղանակը Երևանում
Հայ

Լոքյանն ամեն ինչ կանի գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար. վարչապետ

17:41
25 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի. /Նովոստ-Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նա ամեն ինչ կանի՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեությունն արդյունավետ իրականացնելու համար և կնպաստի տարածքային կառավարման խնդիրների լուծմանն ու երկրի զարգացմանը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, այս մասին վարչապետն ասել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմին նորանշանակ նախարար Դավիթ Լոքյանին ներկայացրելիս:

«Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի միջև փոխգործակցությունը հնարավորություն կտա լուծել մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Արմեն Երիցյանի արդյունավետ աշխատանքը, շնորհավորել նրան՝ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում աշխատանքը շարունակելու համար և մաղթել բեղմնավոր աշխատանք»,-ասված է հաղորդագրությունում:

ՀՀ նախագահը ստորագրել է ՀՅԴ-ական նախարարների նշանակման հրամանագրերը>>

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Դավիթ Լոքյանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ:

Իր հերթին, Արմեն Երիցյանը շնորհակալություն է հայտնել հանրապետության Նախագահին և վարչապետին վստահության համար և համոզմունք հայտնել, որ Դավիթ Լոքյանը հաջողությամբ կշարունակի ոլորտում արձանագրված ձեռքբերումներն ու ծրագրերը, այդ թվում՝ համայնքների խոշորացման ծրագրի արդյունավետ իրականացումը:

Տարածքային կառավարման և զարգացման նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել հանրապետության նախագահին, վարչապետին և ՀՅԴ-ին՝ վստահության համար:

Դավիթ Լոքյանը նշել է՝ տեղյակ է, որ նախարարությունն անցել է բավական երկար ու արդյունավետ ճանապարհ, որը ղեկավարել են պրոֆեսիոնալներ և լավագույն հիմքերը դրել երկրի տարածքային զարգացման համար:

Միաժամանակ պարոն Լոքյանն ընդգծել է, որ նախարարության պրոֆեսիոնալ աշխատակազմն ունակ է իր վրա շատ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել՝ փորձելով լուծում տալ դժվարին խնդիրներին և նշել, որ կառավարության գործունեության ամենակարևոր սկզբունքներից մեկը շարունակականությունն է: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ
23:42
27 Սեպտեմբերի 2023
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
Մարությանը համաձայնվել է Վարդան Ղուկասյանի պահանջի հետ, բայց պայման է նշել
21:11
27 Սեպտեմբերի 2023
«Ռոսիա» ավիաընկերությունը լրացուցիչ չվերթեր է գործարկում Սանկտ Պետերբուրգից Երևան
Ավիաընկերության չվացուցակում ավելացվել է լրացուցիչ չվերթ դեպի Երևան
19:45
27 Սեպտեմբերի 2023
ՀՀ ԱԳՆ-ն կձեռնարկի բոլոր միջոցները Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանությունը և նրա վերադարձն ապահովելու համար
ՀՀ ԱԳ նախարարությունը բազմիցս շեշտել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան անձանց տեղաշարժի անարգել ապահովման հրամայականը
14:37
27 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին
Ռուբեն Վարդանյանը կինը հայտնել է, որ Վարդանյանը ձերբակալվել և գերեվարվել է ադրբեջանական իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր հազարավոր այլ հայերի հետ հեռանալ Արցախից
12:55
27 Սեպտեմբերի 2023
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի
Կարեն Վարդանյանը 123 մլն դրամ է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված 4 և ավելի երեխա ունեցող բազմազավակ 412 ընտանիքի    
14:08
26 Սեպտեմբերի 2023
Կոռնիձորում բուժօգնության կետեր են գործում, առաջին 2 օրում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի
Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաներ
13:11
26 Սեպտեմբերի 2023
ԼՂ–ից երեկ տեղափոխված կինը Երևանում բալիկ է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Լեռնային Ղարաբաղից երեկ տեղափոխված կինը ծննդաբերել է Երևանում. ՖՈՏՈ
12:27
26 Սեպտեմբերի 2023
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
Մետրոյի գնացքներն ուշացումով են գալիս, մետրոպոլիտենից պարզաբանում են
11:30
26 Սեպտեմբերի 2023
Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար. ՌԴ ՆԳ նախարարը` Փաշինյանին
ՌԴ ՆԳ նախարարը Փաշինյանն սաել է, որ Արևմուտքը ցանկանում է օգտագործել Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը` Հարավային Կովկասից ՌԴ–ին դուրս մղելու համար
10:54
26 Սեպտեմբերի 2023
Քիչ առաջ Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը (ՖՈՏՈ)
Գորիսի ԲԿ֊ ում լույս աշխարհ եկավ առաջին արցախցի փոքրիկը. ՖՈՏՈ