485.74
7.81
458.98
+11
Եղանակը Երևանում
Հայ

Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՊՆ հիմնադրամին է փոխանցել հուղարկավորության համար կառավարության հատկացրած գումարը

16:42
26 Հունիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Գևորգյանցի ընտանիքը ՀՀ ՊՆ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամ է(ՀՀ Կենտրոնական բանկ, 103008661003 հաշվեհամար, «Ռուբեն Գևորգյանցի հիշատակին» նշումով) փոխանցել հուղարկավորության կազմակերպման համար կառավարական հանձնաժողովի կողմից հատկացված 1 մլն 700 հազար դրամը։ Ինչպես հաղորդում է Panorama.am–ը, այս մասին տեղեկացրել են հանգուցյալի որդիները ` Վահե և Ստեփան Գևորգյանցները։ 

Կինոռեժիսորը մահացել է հունիսի 23-ին` 72 տարեկանում։ Ռ. Գևորգյանցի մահվան կապակցությամբ ստեղծվել էր հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Հոգեհանգիստը կայացել է հունիս 25-ին Սբ. Հովհաննես եկեղեցում, հուղակարկավորությունն այսօր է` հունիսի 26-ին։ Որոշում է կայացվել Գևորգյանցին հուղարկավորել Երևանի քաղաքային պանթեոնում։ 

Ավելի վաղ Գևորգյանցի հարազատները հայտարարություն էին տարածել, ըստ որի՝ խնդրում են ծաղիկների և ծաղկեպսակների համար հատկացվող գումարը փոխանցել ՊՆ «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին։ Այս կոչը լայնորեն տարածվեց սոցցանցերում և աջակցություն ստացավ հայ հասարակության կողմից։

Ռուբեն Գևորգյանցը ծնվել է 1945 թ.–ի նոյեմբերի 30–ին Երևանում։ 1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Ռեժիսորական ֆակուլտետը (Վարդան Աճեմյանի արվեստանոցը)։ 1968թ.–ից աշխատել է վավերագրական ֆիլմերի կինոստուդիայում` որպես ռեժիսոր։ 1982-89 թթ.–ին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։ 1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր։ 2005-09թթ.–ին եղել է Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը։
1982թ.–ին արժանացել է «Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ» կոչմանը, իսկ 2006թ.–ին` «ՀՀ ժողովրդական արտիստ» կոչմանը։

Դասավանդել  է Երևանի արվեստի և կինոյի պետական համալսարանում։ Նա ավելի քան 60 ֆիլմերի հեղինակ է, որոնցից 6-ը` խաղարկային։ -0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:24
21 Մայիսի 2022
Երևանի 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
Ուշադրություն. Երևանում 6 տրանսպորտային երթուղիներում կատարվել են փոփոխություններ
20:20
21 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական հենակետի ուղղությամբ, կա վիրավոր
20:56
20 Մայիսի 2022
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Մայսիյան ձյունը՝ Հայաստանում. Սուրենյանը ցնցող տեսանյութեր է հրապարակել. ՎԻԴԵՈ
15:00
20 Մայիսի 2022
Ինչու է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
Ինչու  է թանկացել Երևան–Չարենցավան երթուղու ուղեվարձը. նախարարությունից պարզաբանել են
14:39
20 Մայիսի 2022
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
Կարծես աշուն լինի. Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում և թաց ձյուն
12:44
20 Մայիսի 2022
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ (ՎԻԴԵՈ)
Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մտնել հյուրանոցի սրահ, որտեղ Փաշինյանն ու Թրեյսին են, սկսվեց քաշքշուկ. ՎԻԴԵՈ
12:32
20 Մայիսի 2022
40 հազար դոլար կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է
40 հազար դոլար  կաշառք է վերցրել սպանության հոդված անցնող մեղադրյալի մորից.ՔԿ նախկին պաշտոնատար անձը ձերբակալվել է
12:04
20 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները հավաքվել են հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա Փաշինյանի, ԱՄՆ դեսպանի հանդիպումի ՀԿ–ների հետ
Ընդդիմության ակցիայի մասնակիցները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ պետք է տեղի ունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀԿ–ների ներկաայցուցիչների հետ
11:09
20 Մայիսի 2022
«Նիկոլ դավաճան». ցուցարարները Երևանում դիմավորեցին Լիտվայի նախագահին
«Նիկոլ դավաճան». ցուցարարները Երևանում դիմավորեցին Լիտվայի նախագահին
10:49
20 Մայիսի 2022
ԳՇ նախկին պետի որդին կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով. նշվում է, որ նա եղել է թմրամիջոցի ազդեցության տակ
Եղել է թմրամիջոցի ազդեցության տակ. ԳՇ նախկին պետի որդին կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով
10:29
20 Մայիսի 2022
Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր
Ընդդիմությունը երթով շարժվեց դեպի նախագահական նստավայր
20:09
19 Մայիսի 2022
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Միշելի և Ալիևի հետ
Փաշինյանը Բրյուսելում կհանդիպի Միշելի և Ալիևի հետ