Ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը
19:35
12 Հունվարի 2018
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Տիգրան Մեծի պողոտայի որոշակի հատվածի երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, ինժեներական ենթակառուցվածքների փոփոխման աշխատանքներով պայմանավորված, հունվարի 12-ին ժամը 20:00-ից մինչև հունվարի 20-ը մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ առաջին երթևեկելի գոտում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ