ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Դեղատոմսով դեղեր դուրս գրելու կարգի ընդունումը չունի որևէ ազդեցություն բժշկական օգնության և սպասարկման գործող կարգերի վրա, այդ թվում նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին, պարզաբանում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
«Այսպիսով` ոչ աշխատանքային օրերին և ժամերին առողջական վիճակի վատթարացման, շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունենալու դեպքում քաղաքացին կարող է դիմել հանրապետությունում շուրջօրյա ռեժիմով աշխատող շտապ բժշկական օգնության ծառայություն: Կանչի ընթացքում շտապօգնության բրիգադը պացիենտին կցուցաբերի անվճար անհրաժեշտ շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն: Բժշկական ցուցումների դեպքում կկազմակերպի տեղափոխումը հիվանդանոց` հիվանդի պատշաճ բուժումը կազմակերպելու համար», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարությունը միաժաման ընդգծում է, որ շտապ օգնության ծառայության բժիշկը բուժում նշանակելու և դեղատոմս դուրս գրելու իրավասություն երբևէ չի ունեցել և չունի նաև հիմա:
«Միաժամանակ, քաղաքացին կարող է դիմել հիվանդանոց, ստանալ մասնագիտական խորհրդատվություն, որի հիման վրա բժիշկը կարող է նշանակել բուժում (ներառյալ` դեղատոմսի դուրս գրումը)», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–