438.65
4.42
404.14
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի են դարձել Հրազդանի երկու բնակիչների սահմռկեցուցիչ սպանության մանրամասները

11:29
03 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ որպես անհայտ կորած որոնվող Հրազդան քաղաքի երկու բնակիչները՝ Վարդուհի Սիմոնյանը և Սամվել Ալիխանյանը, դարձել են սպանության զոհ և փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին, որտեղ էլ այսօր դիակները հայտնաբերվել են, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2017թ. սեպտեմբերի 20-ին հարազատներից հաղորդում է ստացվել, որ 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հրազդանի բնակիչուհի Վարդուհի Սիմոնյանը դուրս է եկել իրենց տանից և նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունեն:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նրա հեռախոսը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, հայտնաբերվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20.5 կմ հատվածում` օտարերկրյա քաղաքացու կողմից։ 2017թ. սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկվել անհրաժեշտ միջոցառումներ՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ։

Օրեր անց՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդում է ստացվել Հրազդանի մեկ այլ բնակչի՝ Սամվել Ալիխանյանի անհետ կորելու վերաբերյալ։ Հարուցվել է քրեական գործ, և նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհետ կորած համարվող Հրազդանի երկու բնակիչները ճանաչում են միմյանց, և վերջին անգամ նրանց տեսել են միասին։

Հարուցված երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և իրականացվել մեծածավալ քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ նրանց կորելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի բնակչիները դարձել են սպանության զոհ, պարզվել է դեպքի վայրը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ դիակների գտնվելու վայրի մասին։

Նախնական քննության տվյալներով՝ նրանք սպանվել են Հրազդան քաղաքում՝ նույն քաղաքի մեկ այլ բնակչի առանձնատանը, որից հետո դիակները տեղափոխել են և թաքցվել Երևան-Սևան ավտոճանապարհի մոտ գտվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում, որտեղ էլ այսօր հայտնաբերվել է նրանց մարմինները։ Նշանակվել են դատաբժշկական փոձաքննություններ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հրազդանի երկու բնակիչների սպանությանն առնչություն ունեցած անձանց գործողություններին կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական, ինչի մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Նախաքննությունն շարունակվում է:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
12:07
04 Մարտի 2024
Հրուշակեղենի արտադրամասերից մեկում վտանգավոր տորթի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Տորթում կասկածել են աղիքային ցուպիկի առկայություն․ ՖՈՏՈ
10:09
04 Մարտի 2024
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
Մարտի 8–ին Երևանում աղջիկներն ու կանայք կարող են անվճար օգտվել տրանսպորտի որոշ տեսակներից
18:42
01 Մարտի 2024
Բիբլոս Բանկ Արմենիան աջակցել է «Նորարարի երկընտրանքը» բեսթսելերի հայերեն հրատարակությանը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բիբլոս Բանկ Արմենիան իր կրթական ծրագրերի շրջանակում աջակցել է ամերիկացի բիզնես խորհրդատու Քլեյթոն Մ․ Քրիստենսենի «Նորարարի երկընտրանքը» գրքի հայերեն թարգմանությանն ու հրատարակությանը «Անտարես» հրատարակչության կողմից
16:03
01 Մարտի 2024
Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել (ՎԻԴԵՈ)
Թմրանյութով գնդակ․ Ֆրանսիայից Հայաստան գնդակ են ուղարկել, որի մեջ թմրանյութ է եղել․ ՎԻԴԵՈ