Հայտնի է, թե ում ցուցմունքի հիման վրա է ձերբակալվել Ժիրայր Սեֆիլյանը
22.06.2016,
11:41
Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե ովքեր են Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երեկվա դրությամբ ՀՀ իշխանությունները շարունակում էին գաղտնի պահել, թե ովքեր են Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձինք, ինչի հիման վրա նա ձերբակալվել է, գրում է «Ժողովուրդը»։
Ձերբակալվել է Ժիրայր Սեֆիլյանը>>
Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանի դեմ ինչ-որ անձինք են ցուցմունք տվել, որոնք հիմա կալանքի տակ են:
«Սակայն ուշագրավ է, որ Ժիրայր Սեֆիլյանի շրջապատից ոչ մեկն այդ քրեական գործով չի անցնում», – գրում է թերթը։
«Ժողովուրդ»-ի տեղեկություներով՝ Սեֆիլյանի ձերբակալության առիթ դարձած քրեական գործով կալանավորված անձանցից մեկը Ներսես Միքայելի Պողոսյանն է, մյուսը՝ Հովհաննես Դորիկի Պետրոսյանը:
«Նրանց անուններն առայժմ ոչինչ չեն ասում: Սակայն այդպես էլ անհայտ է մնում, թե նշված անձանց իշխանություններն ինչպես են «կապում» Ժիրայր Սեֆիլյանի հետ»,- նշում են հոդվածի հեղինակները։ –0–