Հայտնի է Հրազդանի կիրճում երիտասարդների դանակահարության մեջ կասկածվողը. նոր մանրամասներ (ԼՈւՍԱՆԿԱՐ, ՏԵՍԱՆՅՈւԹ)
07.03.2017,
19:08
Ի դեպ, ոստիկաններին դեպքի մասին ահազանգել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչների և ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է երեկ՝ մարտի 6-ին, «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում դանակահարված անձանց ինքնությունը։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, նրանք են Երևան քաղաքի Նանսենի փողոցի 17 շենքի բակիչ, 21-ամյա Հարություն Հայրապետյանը, ով հիվանդնոց է տեղափոխվել «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին և քննիչներին բժիշկները տեղեկացրել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում տալ, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Կայքի տեղեկություններով, ոստիկաններին դեպքի մասին ահազանգել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով բնակվում է Դավիթաշեն Ձոր 1 թաղամասում։
Նա իր տան բակից տեսել է միջադեպը և ահազանգել է ոստիկանություն։
Կայքի տեղեկություններով, վիրավորներից Հ. և Վ. Հայրապետյանները եղբայրներ են։
Այսօր առավոտյան ոստիկանության Արաբկիրի բաժին է մեղայականով ներկայացել Երևան քաղաքի Քանաքեռի բնակիչ, 20-ամյա Հարություն Հակոբյանը և հայտնել, որ ինչ-որ հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակի հարվածներ ինքն է հասցրել։ Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։–0–

Загружается новость ... "Лево"

Загружается новость ...
"Право"