Հայ բժիշկները պարզել են հղի կնոջ մահվան պատճառը

13.05.2016, 21:00
Հայ բժիշկները պարզել են 35–ամյա հղի կնոջ մահվան պատճառը, ով մի քանի շաբաթ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր տուբերկուլյոզ։
Հայ բժիշկները պարզել են հղի կնոջ մահվան պատճառը

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ բժիշկները պարզել են 35–ամյա հղի կնոջ մահվան պատճառը, ով մի քանի շաբաթ առաջ «Սլավմեդ» բժշկական կենտրոնից տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել էր տուբերկուլյոզ։

Ախտորոշումը ցույց էր տվել, որ պտուղը մահացած է, այն հեռացվել է, իսկ կնոջը տեղափոխել են Աբովյան քաղաքում գտնվող Տուբերկուլյոզի կենտրոն, որտեղ նա մի քանի օր առաջ մահացել է։

Ինչպես ուրբաթ տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, նախարարությունում քննարկվել է օրեր առաջ մահացած 35-ամյա հղի կնոջ մահվան դեպքը, որին մասնակցում էին հղիությունը վարած և բուժօգնություն ցուցաբերած բոլոր բժշկական հաստատությունների ներկայացուցիչները:

Մասնագիտական քննարկման ժամանակ նշվել է, որ հղիի մոտ հայտնաբերվել է տարածուն (գեներացված) տուբերկուլյոզ և տուբերկուլյոզային մենինգոէնցեֆալիտ:

Այս կապակցությամբ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանձնարարել է փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին հղիի վարման և բուժօգնության հետ առնչվող բոլոր բժշկական հաստատություններից (8-րդ պոլիկնիկիա, «Վիտրոմեդ», «Սլավմեդ» և «Էրեբունի» բժշկական կենտրոններ, Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն) պահանջել գրավոր բացատրություններ, ինչպես նաև ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ կատարել դեպքի մանրակրկիտ վերլուծություն և ներկայացնել արդյունքները:–0–