Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետն ազատ է արձակվել խոշոր գրավի դիմաց
21.08.2018,
19:39
ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ է արձակվել գրավի դիմաց:

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը ազատ է արձակվել գրավի դիմաց, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի դատական դեպարտամենտից։
Հուլիսի 6–ին դատարանը բավարարել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը` Բաբայանի ձերբակալման վերաբերյալ։ Նա մեղադրվում էր Վյաչեսլավ Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
«Նա ազատ է արձակվել 20 մլն դրամ գրավի դիմաց (մոտ 41.4 հազար դոլար)», – հայտնեցին գերատեսչությունից։–0–