+10
Եղանակը Երևանում
Հայ

Երեքշաբթի` մայիսի 3–ի առավել ուշագրավ նորությունները

08:00
04 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 3–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստի օրակարգում ընդգրկել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին օրենքի նախագիծը։ Օրինագծի հեղինակներն են ընդդիմադիր պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։ Այս հարցի շուրջ իրենց կարծիքն են հայտնել փորձագետները։ Մասնավորապես, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը կարծում է, որ Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչման մասին օրինագծերի նման նախագծերը չեն ներկայացվում քննարկման, որպեսզի մերժվեն։ Իսկ Կովկասի ինստիտուտի Քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Ղարաբաղը ճանաչելու օրինագիծը շփման գծում հետագա սրումից Ադրբեջանին զսպելու տարր է։ Այս կապակցությամբ հայտարարություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ–ն։ Մասնավորապես, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ։

  • ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախօրեին քրեական գործ է հարուցվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ`Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով։

  • Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի հերքել է երկրում զորահավաք հայտարարելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։ Նա նաև նշել է, որ հայկական կողմը կուսումնասիրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից` եզդի զինծառայող Քյարամ Սլոյանին գլխատած զինվորական հանցագործի պարգևատրման փաստը։ Հովհաննիսյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը իրականացնում է բանակի ծրագրավորված վերասպառազինում և ունի ամենաժամանակակից զենքը։

  • Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ով այցելել է Ստեփանակերտ և հանդիպել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, մատնանշել է Հայաստանի և ԼՂՀ–ի իշխանությունների վճռականությունն ու հաստատակամությունը։

  • ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է, որ մայիսի 4–ին Հայաստանին կմոտենա հերթական ցիկլոնը:

  • Մամուլի ներկայացուցիչները, որոնք ներկա են եղել «Եվրատեսիլ 2016»-ի առաջին կիսաեզրափակչի մասնակիցների առաջին փորձին, լավագույնն են ճանաչել Իվետա Մուկուչյանի ելույթը։ Բացի այդ, միջազգային բուքմեյքերական գրասենյակները կտրուկ ավելացրել են «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի հաղթանակի շանսերը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:39
24 Մարտի 2023
ՀՀ իշխանությունները հստակեցրել են Ակադեմիական քաղաքի «ճանապարհային քարտեզը»
Ակադեմիական քաղաքում կկառուցվեն բնակելի տարածքներ, գիտահետազոտական կենտրոններ, սպորտային ենթակառուցվածքներ, այգի, ամֆիթատրոն՝ նախատեսված 50 հազար մարդու համար
14:58
24 Մարտի 2023
Ժաննա Անդրեասյանը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
ԿԳՄՍ նախարարը հայտնեց, թե երբ կսկսվի Հատիս լեռան վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցումը
14:39
24 Մարտի 2023
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 20։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12:37
24 Մարտի 2023
Ծառերի սպա՞նդ, թե՞ փոխարինում. ի՞նչ տեսք կունենա Կասկադը, կամ «կանաչ» սկանդալ Երևանում
Նախօրեից Երևանի փողոցներում և սոցցանցերի հայկական տիրույթում կրքերը չեն հանդարտվում՝ կապված քաղաքապետարանի կողմից Կասկադի տարածքում ծառերը հատելու մտադրության հետ
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում