ԴԱՀԿ նախկին պետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
03.05.2016,
11:08
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախօրեին քրեական գործ է հարուցվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ:
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախօրեին քրեական գործ է հարուցվել Արդարադատության նախարարության ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ`Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված սկանդալային նյութերով, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Ըստ գրառման, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, պատժվում է ազատազրկմամբ առավելագույնը երկու տարի ժամկետով)։
Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայությունից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «օֆշորային» սկանդալի վերաբերյալ նյութերը դատախազությունը փոխանցել էր քննչական մարմնին։
«Հետք» պարբերականը հրապարակել էր Պանամայի օֆշորային գոտում բացահայտված հսկայական քանակությամբ փաստաթղթերից մի քանիսը։ Համաձայն գաղտնազերծված որոշ փաստաթղթերի ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերությունների։ -0-