416.29
4.22
388.08
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն իրականացնում է բանակի համակարգված վերասպառազինում և ունի ամենաժամանակակից զենքը. ՊՆ

18:14
03 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը իրականացնում է բանակի ծրագրավորված վերասպառազինում և ունի ամենաժամանակակից զենքը, երեքշաբթի լրագրողներին ասաց պաշատպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նոր ռազմական տեխնիկայով բանակի սպառազինման ծրագիրը կապված չէ միայն ռուսական վարկի հետ, քանի որ ավելի վաղ ևս իրականացվում էր նման ծրագիր։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ համակարգված վերասպառազինում ենք բանակը: Ոչ վարկային միջոցների հաշվին ձեռք է բերվել սպառազինության աննախադեպ քանակ: Մեր զինանոցում առկա է շատ ժամանակակից զենք, որի մասին մի շարք զարգացած երկրներ կարող են միայն երազել», - ասաց Հովհաննիսյանը:

Ընդ որում, նա նշեց, որ միայն ռուսական վարկով Հայաստանը ձեռք կբերի տարբեր տեսակի սպառազինություն, որը պարտադիր չէ հրաձգային լինի:

Հովհաննիսյանն ընդգծեց, որ բանակի համար չափազանց կարևոր են նաև ռազմավարական տարրերը, հետախուզական սարքավորումները և այլն, որոնք կմատակարարվեն ռուսական վարկի շրջանակում:

Ընդ որում, նա նշեց, որ մատակարարման գործընթացն արդեն սկսված է: Միաժամանակ, նա ձեռնպահ մնաց ներկայացնել մանրամասներ` պատճառաբանելով, որ դա ռազմական գաղտնիք է:

Ռազմական նշանակության ռուսական արտադրանքի մատակարարման ֆինանսավորման նպատակով Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները ստորագրել են համաձայնագիր` Երևանին մինչև 200 մլն դոլարի չափով պետական էքսպորտային վարկի տրամադրման մասին` տասը տարի ժամկետով, մինչև 2018 թ.–ը վճարի տարկետմամբ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:36
26 Ապրիլի 2024
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը (ՖՈՏՈ)
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT հայկական կոնյակը հանդես եկավ որպես Հայաստանը ներկայացնող տաղավարի բացման արարողության աջակից
16:03
26 Ապրիլի 2024
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել
Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով
15:24
26 Ապրիլի 2024
«Մենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցն ենք լուծում, ու մենք լուծելու ենք այդ հարցը»․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ իր գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է լուծել Հայաստանի լինելիության հարցը․ ՎԻԴԵՈ
13:31
26 Ապրիլի 2024
Ճանապարհների, արոտավայրերի, այգիների կորուստ, հայաթափում․ «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում սահմանների փոփոխության հետևանքները (ՎԻԴԵՈ)
Արման Թաթոյանը թվարկել է հետևանքները, որոնց հեռանկարում կարող են հանգեցնել ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունները․ ՎԻԴԵՈ
11:10
26 Ապրիլի 2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի մոտ իրականացվող ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր․ նրան ձերբակալել են
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է
10:27
26 Ապրիլի 2024
Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են՝ ի աջակցություն տավուշցիների
Վաղ առավոտյան Ազատության պողոտան արգելափակվել է խոշոր բեռնատարով։
10:17
26 Ապրիլի 2024
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Բացի աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկատվությունը, Կոնվերս Բանկի տաղավարի այցելուներին սպասվում են հետաքրքիր  անակնկալներ, խաղեր, նվերներ: Կանցկացվի նաև մրցույթ, որի շրջանակում կխաղարկվի երկու iPhone 15, ինչպես նաև գրքեր
18:37
25 Ապրիլի 2024
Ապրիլի 25–ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
15:56
25 Ապրիլի 2024
Հայաստանում ապրիլին առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքը
Հայաստանում ապրիլին օդի առավելագույն ջերմաստիճանի պատմական ռեկորդ է գրանցվել
15:45
25 Ապրիլի 2024
Ամառային զորակոչը կանցկացվի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Կզորակոչվեն նաև զինվորական ծառայության դիմում ներկայացրած կանայք
15:12
25 Ապրիլի 2024
Հայաստանն ԱՄՆ–ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու։՛
Հայաստանը Միացյալ Նահանգներին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
13:55
25 Ապրիլի 2024
Դրական եմ վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին․ Ալեն Սիմոնյան
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը դրական է վերաբերվում Բաքվից գազ գնելու հարցին