ՀՀ ՊՆ–ն հերքում է զորահավաքի մասին լուրերը
03.05.2016,
15:25
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի հերքել է երկրում զորահավաք հայտարարելու վերաբերյալ պտտվող լուրերը։
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը երեքշաբթի հերքել է երկրում զորահավաք հայտարարելու վերաբերյալ պտտվող լուրերը։
«Ես երեկ արդեն հերքել եմ զորահավաքի մասին հայտարարությունները և այսօր կրկին հերքում եմ, քանի որ նմանատիպ որոշման առկայություն դեպքում համապատասխան պաշտոնական տեղեկություն կտրվի»,– մամուլի ասուլիսում ասաց Հովհաննիսյանը։
Նա միաժամանակ կոչ արեց բնակչությանը և ԶԼՄ–ներին չստուգված տեղեկություն չտարածել և, այսպես կոչված, «հավաստի աղբյուրներին» հղում չանել։
Պատասխանելով այն հարցին, որ Ադրբեջանում, տեղական ԶԼՄ–ների հաղորդմամբ, 25-60 տարեկան տղամարդկանց զորահավաք է հայտարարվել` Հովհաննիսյանը նշեց, որ մինչ օրս տարածվող տեղեկությունը միանշանակ չէ։
«Չի կարելի վստահորեն խոսել զորահավաքի մասին, քանի որ մասնակի զորահավաքի կամ ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժի մասին տեղեկություն է ստացվում, և այդ ամենը փոխկապակցված է»,– ասաց Հովհաննիսյանը։
Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-