+22
Եղանակը Երևանում
Հայ

Բուքմեյքերները կտրուկ ավելացրել են «Եվրատեսիլ 2016»-ում Հայաստանի հաղթանակի շանսերը

17:06
03 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային բուքմեյքերական գրասենյակները կտրուկ ավելացրել են «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի հաղթանակի շանսերը:

Այսպես, Williamhill հայտնի բուքմեյքերական գրասենյակը Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի հաղթանակի խաղադրույքներն ընդունում է 17,0 գործակցով, ինչը բոլոր մասնակիցների շրջանում 6-րդ ցուցանիշն է:

Դեռ մարտի կեսերին Միացյալ Թագավորության խոշորագույն բուքմեյքերական գրասենյակներից մեկի փորձագետները հայ երգչուհուն 29,0 գործակցով տալիս էին ընդամենը 12-րդ տեղը։

Բուքմեյքերների կարծիքով, մրցույթի ֆավորիտն է մնում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևը, որի հաղթանակի շանսերը գնահատվում են 3,0 գործակցով։ Երկրորդ տեղում, ըստ մասնագետների, Ֆրանսիան է (3,50), իսկ երրորդից հինգերորդ տեղերը կիսում են միանգամից երեք երկիր` Ավստրալիան, Մալթան և Շվեդիան (15,0)։

Հայ բուքմեյքերները ևս սկսել են ավելի շատ հավատալ Մուկուչյանի հաղթանակին: Նրա հաղթանակի շանսերը նրանք ևս գնահատում են 17 գործակցով։

ԶԼՄ–ների ներկայացուցիչները Հայաստանը լավագույնն են ճանաչել «Եվրատեսիլ 2016»-ում>>

Իվետա Մուկուչյանը LoveWave երգով հանդես կգա «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակչում, որն այս տարի տեղի կունենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում` Come together (Միավորվենք) կարգախոսի ներքո: Մրցույթի կիսաեզրաձակիչները կկայանան մայիսի 10-ին, 12-ին և 14-ին: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:34
29 Մարտի 2023
«Վերահաստատում ենք հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը». ՌԴ ԱԳ փոխնախարար
ՌԴ ԱԳՆ–ից հայտնել են, որ վերահաստատում են հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու պատրաստակամությունը
13:50
29 Մարտի 2023
Fly Arystan–ն կգործարկի Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
Կգործարկվեն Ակտաու–Երևան–Ակտաու չվերթեր
12:20
29 Մարտի 2023
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
Ռուսաստանը կչեղարկի ռոումինգը Հայաստանի հետ
12:07
29 Մարտի 2023
Վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Հայաստանում վտանգավոր պանրի և կարագի արտադրություն է կասեցվել. ՖՈՏՈ
11:21
29 Մարտի 2023
Հայաստանին ցիկլոն է մոտենում. ջերմաստիճանը կնվազի ավելի քան 20 աստիճանով
Քամի, ձյուն և ջերմաստիճանի կտրուկ նվազում. Հայաստանին ցիկլոն է մոտենում
10:57
29 Մարտի 2023
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
Երևանի 3 վարչական շրջաններում 36 ժամ ջուր չի լինի մարտի 30–ին և 31–ին
17:37
28 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. 36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:26
28 Մարտի 2023
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
Շուրջ 20մլն դրամի վնաս. մանկապարտեզի տնօրենը տարբեր հաստիքներին գրանցել է իրեն ծանոթ 17 անձանց
16:16
27 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:05
27 Մարտի 2023
Կասկադի բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն. Ավինյան (ՎԻԴԵՈ)
Կասկադը Երևանի սիրտն է, Երևանի սրտում բոլոր ծառատեսակները պետք է փոխարինվեն, ասել է Ավինյանը. ՎԻԴԵՈ
10:09
27 Մարտի 2023
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ներկայացրել է Անի և Սիսիան համայնքների ընտրությունների նախնական արդյունքները
10:15
25 Մարտի 2023
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն
Այսօր մետրոյի աշխատանքային գրաֆիկում փոփոխություններ կլինեն