Երեքշաբթի հունիսի 6–ի առավել ուշագրավ նորությունները

07.06.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի հունիսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Երեքշաբթի հունիսի 6–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի հունիսի 6–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Երևանում նախօրեին բավականին ուժեղ քամի էր գրանցվել, ինչի հետևանքով փլուզվել էին գովազդային վահանակներ, վնասվել շենքերի տանիքներ, արմատախիլ եղել ծառեր։ Ավելի ուշ քաղաքապետարանից հաղորդեցին, որ համապատասխան ծառայությունները քաղաքում իրականացնում են մաքրման աշխատանքներ։ Միաժամանակ ուժեղ քամի և փոթորիկ էր գրանցվել նաև Արմավիրի մարզում, ինչի հետևանքով ամբողջովին ավերվել էին մի քանի տների տանիքներ։ 
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի հրամանագիր է ստորագրել ՀՀ կառավարության աշխատակազմի նոր ղեկավար նշանակելու մասին։
  • ՀՀ առողջապահության նախարարը հայտարարել է, որ Հայաստանը նպատակ ունի ներդնել պարտադիր բժշկական ապահովագրություն։
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել էՏավուշի մարզի Նոյեմբերյանի, Բերդի և Իջևանի տարածաշրջաններ:–0–