Մոսկովյան մրրիկը Երևա՞ն է հասնում. Երևանում ուժեղ քամու հետևանքով ավերածություններ կան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

06.06.2017, 19:06
Երևանում քիչ առաջ բավականին ուժեղ քամի է գրանցվել։
Մոսկովյան մրրիկը Երևա՞ն է հասնում. Երևանում ուժեղ քամու հետևանքով ավերածություններ կան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում քիչ առաջ բավականին ուժեղ քամի է գրանցվել։

 - рис.1
 Լուսանկարը` Facebook–յան օգտատիրոջ էջից

Ուժեղ քամի է գրանցվել նաև Էջմիածնում։

 - рис.2
 Լուսանկարը` Facebook–յան օգտատիրոջ էջից

Երևանում, մասնավորապես, վնասվել են շենքերի տանիքներ, գովազդային վահանակներ, արմատախիլ են եղել ծառեր։

 - рис.3
Լուսանկարը` Facebook–յան օգտատիրոջ էջից

Facebook–յան օգտատերերից մեկը տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Արգիշտի փողոցի վրա ընկել «Երևան պլազա» բիզնես կենտրոնի տանիքին տեղադրված գովազդային վահանակի մի մասը:

Երևանյան փողոցներում այս ու այն կողմ են շպրտված ծառերի ճյուղեր։–0–

 - рис.4
Լուսանկարը` «Նովոստի–Արմենիա» գործակալության

 - рис.5
Լուսանկարը` «Նովոստի–Արմենիա» գործակալության

 - рис.6
Լուսանկարը` «Նովոստի–Արմենիա» գործակալության