Ուժեղ փոթորկի հետևանքով Արմավիրի մարզում ամբողջովին ավերվել են մի քանի տների տանիքներ

06.06.2017, 20:05
Այսօր գրանցված ուժեղ փոթորկի հետևանքով Արմավիրի մարզում ամբողջովին ավերվել են մի քանի տների տանիքներ։
Ուժեղ փոթորկի հետևանքով Արմավիրի մարզում ամբողջովին ավերվել են մի քանի տների տանիքներ
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր գրանցված ուժեղ փոթորկի հետևանքով Արմավիրի մարզում ամբողջովին ավերվել են մի քանի տների տանիքներ։

Ժամը 17:00-ի սահմաններում ուժեղ քամու և փոթորկի հետևանքով Խորոնք գյուղում մի քանի տների տանիքներ ամբողջովին ավերվել են՝ կարկուտի նման թափվելով գետնին, հաղորդում է shamshyan.com–ը։

Загружается новость ... "Лево"

Կան տներ, որոնց տանիքները ամիսներ առաջ բնակիչներն իրենց ուժերով են կապիտալ վերանորոգել, ինչպես նաև ստեղծել են ջերմոցներ, որոնց մեծ մասը ցելաֆոնապատել են՝ պաշտպանելով այնտեղ գտնվող ցանքը:

Փոթորիկը ավերել է նաև մեծ թվով ջերմոցներ, ինչպես նաև կոտրել երկաթյա խողովակներ:

Կայքի հաղորդմամբ, փոթորիկն այնքան ուժեղ է եղել, որ ծռել է ամուր երկաթե սյուները:–0–