Չորեքշաբթի` մարտի 15–ի առավել ուշագրավ նորությունները

16.03.2017, 08:00
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մարտի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Չորեքշաբթի` մարտի 15–ի առավել ուշագրավ նորությունները
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` մարտի 15–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
  • Չորեքշաբթի Նոր նորքի 4-րդ զանգվածի մարզադպրոցի («Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի) մոտ միջադեպ է տեղի ունեցել դպրոցի աշխատակիցների և «Ելք» դաշինքի ներկայացուցիչների միջև։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները բերման են ենթարկել «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի, նրա համակիրների և լրագրողների վրա և հայհոյել նրանց։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի բացառում, որ ՌԴ-ն և Հայաստանը կարող են անցնել ազգային արժույթով փոխհաշվարկների, նշել է նա` ամփոփելով ՀՀ նախագահի հետ հանդիպման արդյունքները։
  • ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ուժային սպառնալիքները կամ դրա կիրառումը վնաս են հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Մենք համամիտ ենք, որ ուժային սպառնալիքները կամ դրա կիրառումը լիովին անթույլատրելի են և վնասում են խաղաղ գործընթացին», - ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս
  • Հայտնի է դարձել, թե ինչպես կկոչվի Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը։–0–