«Ելքի» անդամներին ու լրագրողներին հայհոյած կանայք բերման են ենթարկվել
15.03.2017,
20:01
Ոստիկանները բերման են ենթարկել մարզադպրոցի աշխատակիցներին, ովքեր հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի, նրա համակիրների և լրագրողների վրա:
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ոստիկանները բերման են ենթարկել «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր հարձակվել էին Նիկոլ Փաշինյանի, նրա համակիրների և լրագրողների վրա և հայհոյել նրանց, հաղորդում է aravot.am կայքը:
Միջադեպ. հարձակվել են Նիկոլ Փաշինյանի և նրա համակիրների վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)>>
Կայքի հաղորդմամբ, մասնավորապես բերման են ենթարկվել այն երկու կանայք, ովքեր թաքցրել էին «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը և հայհոյել էին լրագրողներին ու «Ելքի» անդամներին: -0-