Բանակի կադրային փոփոխությունները կապված են ընթացիկ պահի հետ և ուղղված են կառավարման համակարգի բարելավմանը. Օհանյան

04.05.2016, 19:35
Բանակի կադրային փոփոխությունները կապված են ընթացիկ պահի հետ և ուղղված են կառավարման համակարգի բարելավմանը, չորեքշաբթի ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Բանակի կադրային փոփոխությունները կապված են ընթացիկ պահի հետ և ուղղված են կառավարման համակարգի բարելավմանը. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Բանակի կադրային փոփոխությունները կապված են ընթացիկ պահի հետ և ուղղված են կառավարման համակարգի բարելավմանը, չորեքշաբթի ԱԺ պատգամավորների հետ փակ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26–ին զբաղեցրած պաշտոններից ազատել է պաշտպանության մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների։ Նախագահի հրամանագրերով զբաղեցրած պաշտոններից ազատվել են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի պետ–կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը։

«Կադրային փոփոխություններն, անկասկած, կապված են ընթացիկ պահի հետ։ Դրանք ուղղված են կառավարման համակարգի բարելավմանն ու պատշաճ մակարդակին բարձրացմանը», – ասաց Օհանյանը։

Նախարարի խոսքով` բանակում կադրային քաղաքականությունն իրականացվում է` ըստ ծրագրերի, իսկ հրամաններն ու որոշումները, չնայած ընդունվում են առաջարկների հիման վրա, սակայն կատարվում են առանց քննարկման։

Նա նաև հերքեց շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե զբաղեցրած պաշտոններից ազատված պաշտոնյաները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։

Ապրիլի 2–ից 5–ն ադրբեջանական ԶՈՒ–ն ղարաբաղա–ադրբեջանական շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` հրետանիով, զրահապատ տրանսպորտային միջոցներով և ավիացիայով: ԼՂՀ պաշտպանության բանակը հաջողությամբ ճնշել է հակառակորդի գործողությունները` հասցնելով մեծ վնասներ։-0-