Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ

23.02.2017, 13:55
Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։
Այսօր զոհված պայմանագրային զինծառայողը ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր գիշերը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում մահացել է պայմանագրային զինծառայող Գոռ Խուդինյանը։

ՔԿ–ի հաղորդմամբ, Խուդինյանը մահացու բեկորային վիրավորում է ստացել զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով։

Գոռը ծնունդով Լոռու մարզի Ճոճկան գյուղից է: 

Загружается новость ... "Лево"
 
Yerkir.am-ի հետ զրույցում Ճոճկանի գյուղապետ Արկադի Թամազյանը նշել է, որ Խուդինյանը պայմանագրային զինծառայող էր, կոչումով` կապիտան:

«Ամուսնացած էր, մեկ տարեկան աղջիկ ուներ: Նա ընտանիքով վաղուց տեղափոխվել էր Վանաձոր և այնտեղ էր ապրում»,-  նշել է գյուղապետը: 

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն էլ հայտնեց, որ արդեն 6-7 տարի է, ինչ Խուդինյանները տեղափոխվել են Վանաձոր:

«Ինքը կապիտան էր, հայրը ոստիկանական համակարգում է աշխատում: Աշխատող-ապրող ընտանիք է»,- նշել է նա:–0–