Չեղարկվել է Armenia Airways–ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը
12.01.2020,
13:55
Չեղարկվել է Armenia Airways–ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Չեղարկվել է Armenia Airways–ի Երևան-Թեհրան-Երևան չվերթը, որը պետք է իրականացվեր այսօր։
Загружается новость ... "Лево"
Այս մասին ավիաընկերությունը հայտնում է Facebook–յան իր էջում։
«Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ մեր գործակալների միջոցով։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Մենք հոգում ենք մեր ուղևորների անվտանգության մասին ՝առաջին հերթին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավիաընկերությունից նաև հայտնում են, որ լրացուցիչ տեղեկությունների համար կարել է կապվել Armenia Airways ավիաընկերության գլխավոր գրասենյակ աշխատանքային ժամերին` երկուշաբթի-ուրբաթ սկսած 9:30–ից:–0–