Արգելոցի տարածքում անհնար է ծառատունկ նախաձեռնել․Մ․ Կարապետյան
18.08.2017,
17:02
Խոսրովի արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի:
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի, /Նովոստի-Արմենիա/.Խոսրովի արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի և գնալ ու ծառատունկ նախաձեռնել արգելոցի տարածքում ուղղակի անհնար է։ Այս մասին facebook-յան էջում գրել է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակ Մարինե Կարապետյանը
Загружается новость ...
"Право"
«Քանի որ շատ են Խոսրովի անտառ պետական արգելոցում ծառատունկ նախաձեռնելու մասին հաղորդագրությունները և շատերը նաև սոցիալական ցանցերում հրավեր են բացում այդ միջոցառումներին մասնակցելու, ապա կրկին հիշեցնում ենք, որ արեգլոցը պահպանության ամենախիստ ռեժիմն ունի և գնալ ու ծառատունկ նախաձեռնել արգելոցի տարածքում ուղղակի անհնար է-
Նա ընդգծել է, որ ծառատունկի բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում պատկան մարմինների կողմից՝ համապատասխան տարածքներում, որոնց մասին նախօրոք նաև հայտարարվում է : «Հասկանալի է, լավ գործ է, տվյալ դեպքում ՝ ծառատունկ, անելու նախաձեռնությունը, բայց այն նաև ճիշտ վայրում, ճիշտ ժամանակին կազմակերպման խնդիր ունի»,-գրել է Կարապետյանը: