Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
07.12.2016,
15:16
Անչափահասները ձերբակալվել են:
![Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում](/upload/iblock/0d6/t9kpqm08c915owv4lscrg50pvum47gfv.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։
Կասկածյալներն անչափահասներ են։
Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 և 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։
2016թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը), խանութը շահագործող անհատ ձեռներեցը ճանաչվել է տուժող։
Քրեական գործի շրջանակում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տպիչ սարքը, որն, ըստ քննության տվյալների, օգտագործվել է կեղծ փողեր պատրաստելու համար, տպագրական թղթեր, ինչպես նաև համակարգիչների պրոցեսորներ։ Առգրավվել և զննվել են խանութի տեսահսկման համակարգի տեսագրությունները և կեղծ թղթադրամը:
Անչափահասները ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:–0–