Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)

20.10.2017, 19:41
Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը:
Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղ են որսացել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը, հաղորդում է EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը։

Загружается новость ... "Лево"

Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին: 

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է։ Այն գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU D1: Այս տեսակն ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:  

 - рис.1

Լուսանկարը` econews.am–ի

Կայքի հաղորդմամբ, սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»:

«Բախչալարը ներկայիս Բագարան համայնքի պատմական անվանումն է, որը գտնվում է Արմավիր մարզում, մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Թռչնաբան Լյուբա Բալյանի խոսքով, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ:

«Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում», – նշել է նա։–0–