Երևանի վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքներ են ընթանում. քաղաքապետարան

03.12.2015, 11:43
Այս պահին, քաղաքապետարանի տվյալներով, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:
Երևանի վարչական շրջաններում ձյան մաքրման աշխատանքներ են ընթանում. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դեկտեմբերի 3-ի լուսադեմին մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ վարչական շրջաններում սկսվել և ներկայում շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները, հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Նախապես աշխատանքային պատրաստ վիճակի են բերվել համապատասխան մեքենամեխանիզմները», – նշվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության` գործընթացում ներգրավված են նաև վարչական շրջանների կոմունալ ծառայությունների ու համատիրությունների աշխատակիցները:

Այս պահին, քաղաքապետարանի տվյալներով, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:

Ինչպես հաղորդում է Հայպետհիդրոմետը, Երևանում հինգշաբթի ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, դեկտեմբերի 4-ին, 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ին կա թույլ ձյան հավանականություն։–0–