Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն․ նախնական տվյալներ

03.10.2016, 11:30
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն` Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 41,189 ընտրող:
Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն․ նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն` Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 41,189 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 42,66 տոկոսը, հաղորդում է «Ազատություն» ռ/կ–ն։

58 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ԲՀԿ` 7.24%, ԼՀԿ` 27.48%, ՀԿ` 2.48%, ՀԱԿԿ` 1.39%, ՀՅԴԿ` 6.36%, ՀՀԿ` 37.54%, ՀՎԿ` 13.33%, ՔՊԿ` 4.08%։–0–