ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունից առաջ Մխիթարյանը հայերենով տեսհաղորդագրություն է ձայնագրել (ՎԻԴԵՈ)

08.08.2017, 18:30
Տեսանյութը երեքշաբթի հայտնվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Twitter- յան պաշտոնական էջում:
ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունից առաջ Մխիթարյանը հայերենով տեսհաղորդագրություն է ձայնագրել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումից առաջ հայերենով կարճ տեսահաղորդագրություն է ձայնագրել, որով դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին:

Загружается новость ... "Право"

Տեսանյութը երեքշաբթի հայտնվել ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Twitter- յան պաշտոնական էջում:

«Շատ ուրախ եմ և շատ շնորհակալ, որ «Մանչեսթերի» երկրպագուները ինձ նվիրված երգ ունեն: Հույս ունեմ, որ նրանց հուսախաբ չեմ անի և կփորձեմ լավ խաղալ, որպեսզի նրանք ավելի շատ երգեր կարող են իմ մասին գրել», - ասել է Մխիթարյանը:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները խաղերից մեկում ի պատիվ Հենրիխ Մխիթարյանի փոխել էին Սթինգի «Englishman in New York» երգի բառերը: Երկրպագուները երգեցին «Whoa Mkhitaryan, Henrikh Mkhitaryan, he's our midfield Armenian»  («Օ, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան,, նա է մեր հայ կիսապաշտպան»):

«Մանչեսթեր Յունայթեդի» և Մադրիդի «Ռեալի» միջև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունը  տեղի կունենա օգոստոսի 8-ին՝ մակեդոնական Սկոպյե քաղաքում: -0-