Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

27.05.2017, 22:37
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։
Շառլ Ազնավուրը ժամանեց Երևան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը շաբաթ երեկոյան ժամանեց Երևան։

Ինչպես նշվում է Aurora նախաձեռնության Facebook–յան էջում, Ազնավուրը ժամանել է Երևան` «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մասնակցելու համար, որը տեղի կունենա կիրակի երեկոյան։

 - рис.1

Ազնավուրը ներկա կգտնվի նաև «La Boheme» բալետի պրեմիերային, որը նվիրված է լեգենդար շանսոնյեի ստեղծագործությանը։ Բալետի պրեմիերան նախատեսված է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում մայիսի 29–ին։

Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) ծնվել է 1924 թ.–ի մայիսի 22–ին։ 2009 թ.–ի մայիսի 5–ից Շվեյցարիայում ՀՀ դեսպանն է ու Հայաստանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ի կենտրոնակայանում։

Ազնավուրը ստեղծել է շուրջ 1000 երգ, նկարահանվել է 60 ֆիլմում և վաճառել ավելի քան 100 մլն ձայնասկավառակ։ TIME ամսագրի և CNN–ի համատեղ հարցման համաձայն, Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն էստրադային կատարողը։

Загружается новость ... "Лево"

Մաեստրոն սկսել է երգել 9 տարեկանից։ Դուետով հանդես է եկել կոմպոզիտոր Պիեր Ռոշի հետ։ 1946 թ.–ին նրանք մասնակցել են Էդիտ Պիաֆի համերգային շրջագայություններին Ֆրանսիայում և ԱՄՆ–ում։ Այդ ժամանակ էլ սկսվել է երգչի պրոֆեսիոնալ կարիերան։

Ազնավուրի երգերը կատարել են Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին, Խուլիո Իգլեսիասը, Միրեյ Մատյոն։

 - рис.2

Ազնավուրի աշխարհահռչակ երգերից են «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլ ստեղծագործություններ։

2006 թ.–ին 82 տարեկանում Ազնավուրը մեկնել է Կուբա, որտեղ Չուչո Վալդեսի հետ ձայնագրել իր «"Color Ma Vie» ալբոմը, որը թողարկվել է 2007 թ.–ի փետրվարի 19–ին։ Նոր երգերի համաշխարհային պրեմիերան կայացել է Մոսկվայում, որտեղ 2007 թ.–ի ապրիլի 20–ին Ազնավուրը հանդես է եկել մենահամերգով։

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնել է բարեգործական հիմնադրամ և կազմակերպել է դրամահավաք` զոհվածների և տուժածների ընտանիքներին օգնություն տրամադրելու համար։ Հասարակական մեծ արձագանք է ստացել «Քեզ համար, Հայաստան» տեսահոլովակը, որի նկարահանումներին մասնակցել են 90 ֆրանսիացի երգիչներ ու դերասաններ։–0–