438.37
4.44
404.03
+8
Եղանակը Երևանում
Հայ

Սարգսյանին անհասկանալի են դժգոհության պատճառները`կապված վարչապետի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման հետ

12:54
20 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իրեն անհասկանալի է, թե ինչու ՀՀԿ–ն իրավունք չունի առաջադրել իր թեկնածությունը կառավարության ղեկավարի պաշտոնում։

Ապրիլի 13–ին «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացնում է շուրջօրյա հանրահավաքներ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 16–ից հանրահավաքները վերածվեցին քաղաքացիական անհնազանդության համաքաղաքային ակցիաների։ Բողոքներն ուղեկցվում են բախումներով ցուցարարների և իրավապահների միջև, մասնավորապես, Բաղրամյան պողոտայում, փողոցների և առանցքային մայրուղիների, ինչպես նաև պետական հաստատությունների շենքերի արգելափակմամբ։ Ապրիլի 17–ին կազմակերպված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց «թավշյա» հեղափոխության մասին։

«Հասկանալի չեն դժգոհության պատճառները, պարզ չէ, թե ինչու ՀՀԿ–ն չի կարող առաջադրել իմ թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Մի՞թե այստեղ օրենքի խախտում կա։ Մի՞թե այստեղ ինչ–որ անօրինական բան կա։ Նրանք, ովքեր այդպես են կարծում, կարող էին ընտրությունների ժամանակ ստանալ ավելի շատ ձայներ և վարչապետի պաշտոնում առաջադրել իրենց ուզած թեկնածուին», – հայտարարել է Սարգսյանը։

Նա նաև նշել է, որ նման հռետորաբանությունն իրեն անհասկանալի է, քանի որ նույն տրամաբանությամբ ամեն անգամ, ընտրություններից հետո որոշ ժամանակ անց հայտնվելու են մի խումբ անձինք, որոնք կասեն, որ այս կամ այն թեկնածությունն իրենց ձեռնտու չէ։

Նման անձանց Սարգսյանն առաջարկել է ելք իրավիճակից։

«Նրանք, որոնց դուր չի գալիս այս իրավիճակը կամ նրանք, որոնք ինչ–որ մեկին չեն սիրում, թող հանգիստ սպասեն, նայեն, թե ինչպես է զարգանում երկիրը և եզրակացություններ անեն։ Եվ եթե այդ եզրակացությունները չբավարարեն իրենց, թող համոզեն մարդկանց, որպեսզի նրանք ձայն տան հենց իրենց քաղաքական ուժին և թող նրանք գան իշխանության ու վայելեն այն։ Իսկ ինձ համար իշխանությունը վայելք չէ», – ասաց ՀՀ վարչապետը։

Ապրիլի 9–ին տեղի է ունեցել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Նա դարձավ խորհրդարանի կողմից ընտրված առաջին ղեկավարը 2015 թ.–ին խորհրդարանական իշխանավարման համակարգին անցնելուց հետո։ Նույն օրը դադարեցվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունները, և կառավարությունը հրաժարական տվեց։

Ապրիլի 17–ին տեղի ունեցան վարչապետի ընտրությունները, ինչի արդյունքում 77 «դեմ» և 17 «կողմ» ձայներով վարչապետ է ընտրվել Սերժ Սարգսյանը, որի թեկնածությունն առաջադրեց իշխող ՀՀԿ–ն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
05 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
14:55
05 Մարտի 2024
Բրեթ Քինգը Doing Digital միջազգային ֆորումի գլխավոր խոսնակն է (ՎԻԴԵՈ)
SPRING PR ընկերության Doing Digital միջազգային ամենամյա ֆորումը (DDF) վերադառնում է․ ՎԻԴԵՈ
14:00
05 Մարտի 2024
Ներդրողներին գրավում է ներքին հարցերի վրա կենտրոնանալու քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում․ Freedom Broker–ի հիմնադիր
Ներքին հարցերի վրա կենտրոնացող քաղաքականությունը, որն իրականացվում է Հայաստանում, գրավում է ներդրողներին, հայտարարեց Freedom Holding Corp.-ի հիմնադիր ու ղեկավար Թիմուր Տուրլովը
13:23
05 Մարտի 2024
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
Գևորգ Պապոյանը նշանակվեց էկոնոմիկայի նախարար
12:37
05 Մարտի 2024
Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
Երեքշաբթի Երևանում մեկնարկել է «Հայաստանի կապիտալի շուկաները․ ապագայի հեռանկարներ» առաջին ֆինանսաներդրումային ֆորումը
21:15
04 Մարտի 2024
Թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ
Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ են նախատեսված թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում
19:37
04 Մարտի 2024
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր (ՖՈՏՈ)
Կալանավորի մոտ տեսակցության եկած անձի կոշիկներում հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս, լիցքավորման սարք, USB լարեր․ ՖՈՏՈ
16:07
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում ․ հարցում
Հայաստանի բնակիչների ավելի քան 80%–ը տեսնում է պատերազմի սպառնալիք մոտ ապագայում
15:36
04 Մարտի 2024
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
Հայաստանի բնակիչները նշել են այն երկիրը, որից ամենից շատն են սպասում ռազմաքաղաքական օգնություն
14:53
04 Մարտի 2024
Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով
Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում
14:23
04 Մարտի 2024
Կասկադի կիսակառույց վերին հատվածում կառուցապատման լայնածավալ ծրագիր կիրականացվի
Այդ հատվածի շինարարությունն անավարտ էր մնացել դեռևս խորհրդային տարիներից
14:13
04 Մարտի 2024
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել
Փաշինյանը ՊՊԾ պետ է նշանակել