ՊԵԿ-ը Yerevan city–ին և այլ ընկերություններին ժամանակ է տվել օրինական դաշտ վերադառնալու համար

29.05.2018, 17:17
Խոսքը, մասնավորապես, հաճախորդներին ՀԴՄ կտրոններ տրամադրելու մասին է:
ՊԵԿ-ը Yerevan city–ին և այլ ընկերություններին ժամանակ է տվել օրինական դաշտ վերադառնալու համար

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը երեքշաբթի հայտարարեվ, որ բոլոր ընկերություններին` այդ թվում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցին, ժամանակ է տրվել` օրինական դաշտ վերադառնալու համար, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը։

Загружается новость ... "Лево"

«Խոսքը, մասնավորապես, հաճախորդներին ՀԴՄ կտրոններ տրամադրելու մասին է», - հայտարարեց Անանյանը։

Նա նաև նշեց, որ նախօրեին հանդիպել է ցանցային առևտրով զբաղվող մի շարք անձանց հետ: Նա նրանց տեղեկացրել է, որ նրանք բոլորը պետք է առաջիկայում վերականգնեն ՀԴՄ կտրոնների տրամադրումը:

Հայկական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ խոշոր ցանցային սուպերմարկետները հաճախորդներին չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ:-0-