Օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերում գործող ակումբ է հայտնաբերել Երևանում

23.09.2016, 21:45
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ:
Օպերատիվ հետախուզության վարչությունը ստվերում գործող ակումբ է հայտնաբերել Երևանում
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը (ՕՀՎ) շարունակում է հետևողական վերահսկողություն իրականացնել հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

ՕՀՎ Նոր Նորքի բաժնի աշխատակիցներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության համար օրենքով սահմանված արտոնագիր՝ աշխատելով շրջանառության հարկի դաշտում:

Փաստն արձանագրվել է, որի արդյունքում տնտեսվարողը տուգանվել է շուրջ 3 մլն ՀՀ դրամով (շուրջ 6,3 հազար դոլար): -0-