418.53
4.84
387.03
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է կատարելագործի ԵԽԽՎ–ի հետ աշխատանքի դիվանագիտական գործիքները. քաղաքագետ

13:22
27 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է կատարելագործի ԵԽԽՎ–ի հետ աշխատանքի դիվանագիտական գործիքները, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ–ի նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ–ում երկու հակահայկական բանաձևերի քվեարկությունը։ 

ԵԽԽՎ–ն երեքշաբթի մերժել է բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» հակահայկական բանաձևը։ Ավելի ուշ Վեհաժողովն ընդունել է բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հեղինակած «Ադրբեջանի սահմանամերձ բնակչությանը դիտավորյալ կերպով զրկել են ջրից» հակահայկական բանաձևը։ 

«Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարելի է կազմակերպել մեր աշխատանքը Եվրոպայի Խորհրդում, որպեսզի հետագայում նման իրավիճակներ չծագեն։ Նման երևույթները պետք է նախօրոք կանխվեն», – ասաց Բեքարյանը։ 

Ընդհանուր առմամբ նա դրական գնահատեց ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության գործունեությունը, որը թույլ տվեց ձախողել Ուոլթերի զեկույցի ընդունումը, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ–ի, Ղարաբաղի հարցով այլ ներկայացուցիչների և շահագրգիռ կառույցների հայտարարությունները։ 

«Երկու զեկույցներն էլ սուբյեկտիվ և միակողմանի էին բազմաթիվ ցուցանիշներով։ Առաջին հերթին, քանի որ քննարկմանը չեն մասնակցել այն կողմերի ներկայացուցիչները, որոնց անմիջապես վերաբերում են զեկույցները», – ասաց Բեքարյանը։ 

Նա նաև անթույլատրելի է համարում այն, որ զեկուցողները չեն այցելել Ղարաբաղ։ ԵԽԽՎ–ն, նրա խոսքով, դուրս է եկել իր մանդատի շրջանակներից, քանի որ այդ կառույցը երբեք հանդես չի եկել որպես քաղաքական հակամարտությունների կարգավորման միջնորդ։

«Այդուհանդերձ, հարկ է հիշել, որ ԵԽԽՎ բանաձևերն իրավական ուժ չունեն, դրանք, ավելի շատ, որոշակի ֆոն են ստեղծում։ Դրանք չափազանց քիչ են ազդում քաղաքական որոշումների  ընդունման վրա», – ասաց Բեքարյանը։ 

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:46
18 Մայիսի 2023
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
Երևանի մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով
14:22
18 Մայիսի 2023
4,2 միլիարդ դրամ կտրամադրվի գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով վերազինելու համար
Մրցույթի արդյունքում 25 պետական գիտական կազմակերպություն և բուհ Գիտության կոմիտեի միջոցով ձեռք կբերի 54 սարք/սարքավորում՝ ընդհանուր 4 միլիարդ 200 միլիոն դրամ արժողությամբ
12:32
18 Մայիսի 2023
Հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ոստիկանություն (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն, ոստիկանությունը զգուշացնում է. հունիսի 1–ից վարորդները կտուգանվեն, եթե մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված լինի. ՎԻԴԵՈ
10:24
18 Մայիսի 2023
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ
Այսօր նախատեսված է Աշոտ Փաշինյանի առերեսումը զոհված զինծառայողի մայրիկի հետ, ով ձերբակալվել է Աշոտ Փաշինյանի առևանգման փորձի մեղադրանքով
21:31
17 Մայիսի 2023
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
Աշոտ Փաշինյանի առևանգման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասնում է
20:03
17 Մայիսի 2023
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
Զոհվել է այսօր Ադրբեջանի կրակից վիրավորված զինծառայողը, բուժակի կյանքին վտանգ չի սպառնում
19:57
17 Մայիսի 2023
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը հերքել է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մասին տեղեկությունները
18:31
17 Մայիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. վիրավորում է ստացել զինծառայողն ու նրան օգնության հասած բուժակը
15:29
17 Մայիսի 2023
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս (ՎԻԴԵՈ)
Ինչպես օգտվել միասնական տոմսային համակարգից ու տերմինալով ձեռք բերել ուղետոմս. ՎԻԴԵՈ
13:38
17 Մայիսի 2023
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
Հայտնի են բուհերի միասնական քննությունների օրերը
12:43
17 Մայիսի 2023
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում
Fix Price–ն իր առաջին խանութն է բացել Երևանում, առաջիկա ամիսներին կբացի երկրորդ խանութը
11:32
17 Մայիսի 2023
ՀՀ–ում հայտնաբերվել է շուրջ 1 տոննա քաշով կոկաին` մոտ 250մլն եվրո արժողությամբ
Մոտ 1 տոննա քաշով կոկաինն այժմ գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում