Հայաստանում կալանավորը դատարանից վերադառնալիս իր հետ թմրանյութ է տարել ՔԿՀ (ԼՈւՍԱՆԿԱՐ)
18.04.2017,
18:19
«Արթիկ» ՔԿՀ–ի կալանավորն այսօր դատարանից վերադառնալիս իր հետ թմրանյութ է տարել ՔԿՀ։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. «Արթիկ» ՔԿՀ–ի կալանավորն այսօր դատարանից վերադառնալիս իր հետ դարչնագույն զանգված պարունակող փաթեթ է տարել ՔԿՀ։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն, ապրիլի 18-ին ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:–0–