431.08
4.38
402.99
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

17:25
10 Մայիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում Մոլդովայի քաղաքացի է կալանավորվել պլաստիկ քարտեր կեղծելու համար, հաղորդում է Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը։

0

Հաղորդագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում բանկային պլաստիկ կեղծ քարտերով զեղծարար գործարքների դեմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացվող պայքարի շրջանակներում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Մոլդովայի Հանրապետության մի շարք քաղաքացիներ օգտագործելով քարտային տվյալներ ընթերցող հատուկ սարքեր (սկիմերներ), ապօրինաբար ձեռք են բերում ՀՀ-ում գործող առևտրային բանկերի քարտապանների բանկային պլաստիկ քարտերի տվյալներ և վերաձայնագրելով դրանք մագնիսական ժապավեն ունեցող ցանկացած այլ պլաստիկ քարտի վրա` հափշտակում են հաշիվներում առկա դրամական միջոցները:

«ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, 2016 թվականի մայիսի 3-ին, Քիշնև-Կիև-Երևան չվերթի ուղևոր, Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Վիտալի Պավելի Բորտայի ուղեբեռում հայտնաբերվել են տարբեր առևտրային կազմակերպությունների նվեր քարտերի տեսքով 232 պլաստիկ քարտեր, որոնցում զետեղված են ՀՀ-ում գործող 12 առևտրային բանկերի 220 քարտապանների բանկային տվյալներ, ինչի արդյունքում կանխվել է քարտային հաշիվներից առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակություն», – նշել են ԱԱԾ–ի մամուլի կենտրոնից։

0

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելը կամ իրացնելը):

0

Մոլդովայի քաղաքացի Վիտալի Բորտան կալանավորված է, կատարվում է նախաքննություն: Պարզվել է նաև, որ նմանատիպ արարքներ կատարելու համար Վ.Բորտան նախկինում մի քանի անգամ հայտնվել է տարբեր երկրների իրավապահ մարմինների տեսադաշտում: 

0

«ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է բոլոր քարտապաններին խստորեն պահպանել ՀՀ առևտրային բանկերի կողմից սահմանված բանկային քարտերից օգտվելու անվտանգության կանոնները», – նշվում է հաղորդագրության մեջ։ –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:24
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանը կդյուրացնի մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
Դյուրացվում է մուտքի վիզայի ռեժիմն Ինդոնեզիայի և Պանամայի քաղաքացիների համար
14:42
07 Դեկտեմբերի 2023
Գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում․ որպես անհետ կորած 52–ամյա տղամարդը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող տղամարդուն գտել են Կապանի վարչական տարածքի հենակետերից մեկում
14:36
07 Դեկտեմբերի 2023
Վայոց Ձորը նոր մարզպետ ունի
Վայոց Ձորը նոր մարզպետ ունի
11:14
07 Դեկտեմբերի 2023
Վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն․ վաղվանից երթևեկի փոփոխություն է նախատեսված Դավթաշենի կամրջի վրա և Սասնա Ծռեր փողոցում․ ՍԽԵՄԱ
10:58
07 Դեկտեմբերի 2023
Արդյոք կապ կա՞ տաք եղանակի և երկրաշարժի միջև․ պարզաբանում է Սուրենյանը
1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում` մոտ +8...+10 աստիճանի
10:26
07 Դեկտեմբերի 2023
Հայաստանի պատմության ամենասարսափելի երկրաշարժից անցել է 35 տարի. 10 փաստ ողբերգության մասին
Հայաստանի պատմության ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժից անցավ 35 տարի
23:05
06 Դեկտեմբերի 2023
Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է․ ավտոկայանատեղիների տարեկան վճարները գործելու են մինչև դեկտեմբեր
Երևանի քաղաքապետարանը զգուշացում է տարածել ավտոկայանատեղիների վճարի վերաբերյալ
19:37
06 Դեկտեմբերի 2023
Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետբյուջե է վերականգնվել 200մլն դրամ
Նախկինում թաքցված հարկային պարտավորություններից, նախաքննության ընթացքում, պետբյուջե է վերականգնվել 200մլն դրամ
14:01
06 Դեկտեմբերի 2023
«Դուրս գալ հիվանդ երևակայություններից»․ ԱԱԾ–ն մեկնաբանել է «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութը (ՖՈՏՈ)
«Դուրս գալ հիվանդ երևակայություններից»․ ԱԱԾ–ն մեկնաբանել է «ադրբեջանցի փորձագետի երևանյան» սկանդալային տեսանյութը․ ՖՈՏՈ
12:26
06 Դեկտեմբերի 2023
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում (ՖՈՏՈ)
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում․ ՖՈՏՈ
10:52
06 Դեկտեմբերի 2023
Հայաստանում հունվար–հոկտեմբերին մահացել է 20 152 մարդ, անկումը կազմել է 10,3%
Ինչի՞ց են հիմնականում մահանում մարդիկ Հայաստանում․ վիճակագրություն