Հայաստանն ու Չեռնոգորիան կզարգացնեն համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում
09.02.2016,
20:31
Հայաստանն ու Չեռնոգորիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի–Արմենիա. Հայաստանն ու Չեռնոգորիան նախատեսում են զարգացնել համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։
Ինչպես հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը, կառավարության առաջիկա նիստի օրակարգում ներառվել է «Զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև համաձայնագրի ստորագրմանն հավանություն տալու հարցը։
Որոշման նախագծում, մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունները, ցանկանալով զարգացնել և ամրապնդել երկրների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցությունը, կաջակցեն իրենց երկրներում զբոսաշրջության բնագավառում իրավասու պետական մարմինների, զբոսաշրջային օպերատորների և այլ կազմակերպությունների համագործակցությանը` երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով:
Կողմերն, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:
Երկու երկրների միջև մշակութային զբոսաշրջության զարգացման նպատակով, կողմերը կխրախուսեն երկու երկրներում մշակութային միջոցառումների, փառատոնների, զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսների, տոնավաճառների, համաժողովների, սեմինարների և այլ մշակութային ու զբոսաշրջային միջոցառումների կազմակերպումը և դրանց փոխադարձ մասնակցությունը:
Կողմերը կխրախուսեն փոխադարձ համագործակցությունը կադրերի մասնագիտական վերապատրաստման, փորձագետների և լրագրողների փոխանակման բնագավառներում:
Կողմերը զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրենց իրավասու պետական մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության ոլորտում ներդրողների, զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:
Հանգստյան սեզոնի ընթացքում մի քանի տարի Չեռնոգորիան ՀՀ քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ էր ներդնում։–0–