Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում. ճանապարհները հիմնականում անցանելի են

17.11.2016, 10:29
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում. ճանապարհները հիմնականում անցանելի են
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Շիրակի մարզի Քեթի և Ջաջուռ համայնքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Թալին և Ապարան քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Ստեփանավան, Սպիտակ քաղաքներում տեղում է ձյուն: Շիրակի մարզում տեղում է թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։–0–