530.17
7.45
476.34
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հարավկովկասյան երկաթուղու խնդիրը կլուծվի 3 ամսվա ընթացքում. փորձագետ

18:38
30 Սեպտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը և ՌԴ տրանսպորտի նախարարությունը «եռման գործընթացում են»: Այդպես «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում` խոսելով «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակի և պայմանագրի հնարավոր չեղարկմանը Ռուսաստանի կողմից, նման բնութագրում տվեց Երկաթուղային հիմնախնդիրների ուսումնասիրության ինստիտուտի փորձագիտական խորհրդի նախագահ Պավել Իվանկինը:

Սեպտեմբերի 20-ին RTVI-ն հայտնել է, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերութունը պատրաստվոմ է լուծարել Հայաստանի իշխանությունների հետ կնքված  պայմանագիրը, քանի որ ՀՀ իշխանությունները արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղով: Ռուսական երկաթուղիներ ընկերության հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են անցկացված խուզարկությունների և հարուցված քրեական գործերի պատճառով:

«Այսօր Հարավկովկասյան երկաթուղու ընկերության գրասենյակը կաթվածահար է եղել, փաստաթղթերը մասնակիորեն հանվել են և չեն վերադարձվում, հայկական կողմի հիմնական դժգողություններն են, որ պայմանագրի շրջանակում եղել է միջոցների ոչ նպատակային օգտագործում, սակայն ոչ մի ապացույց դեռ չկա», - հայտարարեց փորձագետը:

Ըստ Իվանկինի, հայկական կողմին ոչ մի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել, սակայն միաժամանակ իրականացվում է ճնշում, «գումարներն աճում են (հայկական կողմի պահանջները – խմբ.). ամեն ինչ սկսվել է ծիծախելի գումարներից, իսկ հիմա խոսում են արդեն 60 մլն դոլարի մասին»:

Միաժամանակ նա նշեց, որ պայմանագրի պահանջները բավականին թափանցիկ, և եթե կան հավակնություններ, ապա «կարելի է ուսումնասիրել հոդվածները»:

«Կարծում եմ, որ հաշվի առնելով այն, որ Հարավկովկասյան երկաթուղում Ռուսաստանի կողմից երեք անգամ եղել է ղեկավարության փոփոխություն և կարող են լինեն որոշ, այսպես կոչված, կառավարման սխալներ, ապա այդ ամենը հիմնականում կապված է կոնցեսիայի սեփականատիրոջ պահանջի հետ, այսինքն Ռուսական երկաթուղու կողմից Հարավկովկասյան երկաթուղի ընկերության նկատմամբ: Սակայն Հարավկովկասյան երկատուղու պարտավորությունների կատարման շրջանակում հայկական կողմի նկատմամբ խախտումներ երբեք չեն եղել», - հայտարարեց փորձագետը:

Նա նշեց, որ մինչև Հայաստանում կառավարության փոփոխությանը բոլոր հարցերը դիտարկվում էին միջկառավարական մակարդակում և «դա միշտ բոլորին գոհացնում էր»:

«Եվ այդ վերադարձը և Հարավկովկասյան ընկերության վրա գործադրված ճնշումը: Նման իրավիճակում, երբ ներկայացված չեն մեղադրական եզրակացություններ, գրեթե անհնար է իրականացնել կոնցեսիոն պարտավորություններ», - ասաց Իվանկինը:

Ըստ նրա, այս հարցը կլուծվի մինչև տարվա վերջ:

«Դատելով զարգացումներից, այս իրավիճակը չի ձգձգվի տարիներով, և պետք է հասկանալ, որ անցել է արդեն մեկ տարի ինչ սկսվել է այս իրավիճակը, և հետագայում Ռուսաստանը կարող է արդեն ստանալ Հայաստանի իրական դժգողությունները` պայմանագրի դրույթների չկատարման պատճառով, և այդ դեպքում կարող են ի հայտ գալ տուգանքներ: Այդ իսկ պատճաով ռոսական կողմը ցանկանում է առաջ անցնել և առիթ չտալ հայկական կողմին հայտարարել պայմանագրի կետերի չկատարման մասին», - ասաց փորձագետը:

Ըստ նրա, եթե իրավիճակը անհեթեթության հասնի, և պայմանագիրը լուծարվի, ապա Հայաստանը երկու տարբերակ կունենա. կամ Հարավկովկասյան երկաթուղուց հետ վերցնել շարժակազմը վարձակալությամբ `գնման իրավունքով կամ առանց դրա, կամ գնել այն որևէ այլ տեղից:

Ամեն դեպքում, ինչպես նշեց Իվանկինը, Հայաստանի համար դա բավականին լուրջ հավելյալ ծախսեր են` հաշվի առնելով փոխադրումների այն ծավալի բացակայությունը, որը ֆինանսական առումով թույլ կտար տեսնել այդ նախագծերի փոխհատուցման ժամկետները:

«Իրավիճակը պետք է ինչ-որ կերպ վերականգնել, որպեսզի դա տեղի չունենա: Եթե Հայաստանի կողմից պատասխան քայլեր ձեռնարկվեն` կոնցեսիոն պայմանագրի պահպանման և գործունեության շարունակման համար, ապա խոչընդոտներ Ռուսաստանի կողմից չեն լինի, սակայն եթե ամեն ինչ հասնի աբսուրդի, ապա մոտավորապես 3-ից 6 ամիս ժամկետում երկաթուղում որոշակի կոլլապս կլինի», - հայտարարեց Իվանկինը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
19 Հոկտեմբերի 2019
ՀՀ–ում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում
Հայաստանում դատարանը Lydian Armenia–ին թույլատրել է աշխատանքներ իրականացրել Ամուլսարի հանքավայրում։
11:00
19 Հոկտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (հոկտեմբերի 14–18)։
10:11
19 Հոկտեմբերի 2019
«Երևանը սրտումս է». տեսաշնորհավորանք Քաղաքի օրվա առթիվ (ՎԻԴԵՈ)
Տոնդ շնորհավոր, իմ Երևան։
23:10
18 Հոկտեմբերի 2019
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել
ԱԱԾ–ն պարզաբանում է`ինչու է Հրայր Թովմասյանի ընտանիքից բացատրություն վերցվել:
20:10
18 Հոկտեմբերի 2019
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով
Երկու եղբայրներին մեղադրանք է առաջադրվել ոստիկանների նկատմամբ հարձակում գործելու դեպքի առթիվ քննվող քրգործով:
19:11
18 Հոկտեմբերի 2019
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի կայքը (ՖՈՏՈ)
Ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի կայքը։
18:46
18 Հոկտեմբերի 2019
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է (ՖՈՏՈ)
Երևանի մանկապարտեզներից մեկում երեխաներին կապում են աթոռներից, քաղաքապետարանը պարզաբանում է:
18:09
18 Հոկտեմբերի 2019
Կադաստրի կոմիտեի ղեկավարն ազատման դիմում է ներկայացրել
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն ազատման դիմում է ներկայացրել։
17:21
18 Հոկտեմբերի 2019
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է (ՖՈՏՈ)
5 մլն դոլարի ներդրում. «Շիրակ» օդանավակայանը վերազինվում է:
16:21
18 Հոկտեմբերի 2019
ՎՏԲ-Հայաստան Բանկը և Մուլտիկարտա ընկերությունը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր
ՎՏԲ-Հայաստան Բանկն որոշում է կայացրել փոխարինել սեփական Պրոցեսինգային կենտրոնը ռուսական առաջատար Մուլտիկարտա ընկերության Պրոցեսինգային կենտրոնով։
16:06
18 Հոկտեմբերի 2019
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Խախտվել են բոլոր նորմերը. Արտաշատի դպրոցներից մեկի ճաշարանի գործունեությունը կասեցվել է:
14:18
18 Հոկտեմբերի 2019
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան
Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով տեղափոխվել է ապրելու Հայաստանում։