ՀՀԿ ցուցակի առաջին եռյակը կհրաժարվի պատգամավորական մանդատից
06.04.2017,
11:27
ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու:
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ ցուցակի առաջին երեք հորիզոնականը զբաղեցնող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը Ազգային ժողովում չեն մնալու, գրում է «Ժամանակը»։
Երեքն էլ գործադիրում պահպանելու են իրենց դիրքերը։
«Վիգեն Սարգսյանը միանշանակ կշարունակի գլխավորել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը առնվազն մինչև հաջորդ տարվա գարուն, Տարոն Մարգարյանը պատրաստվում է գլխավորել ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակը։ Նա մտադիր է հաջորդ հինգ տարին ևս մնալ Երևանի քաղաքապետի պաշտոնում, անկախ նրանից, թե Գագիկ Բեգլարյանը կամ Միհրան Պողոսյանը որքան շատ են ցանկանում փոխարինել իրեն այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է Արփինե Հովհաննիսյանին, ապա նա վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ամենասիրված նախարարն է, ուստի նա, թերթի տեղեկություններով, վերանշանակվելու է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում», – գրում են հոդվածի հեղինակները։–0–